Հեռախոսների 3 գաղտնի հնարավորություն, որոնք Դուք անպայման պետք է իմանաք
LIFEեռախոսները մեր կյանքի անբաժան մասն են, մենք արդեն չենք էլ պատկերացնում մեր առօրյան առանց դրանց: Բայց ոչ միշտ ենք օգտագործում մեր հեռախոսների բոլոր հնարավորությունները: Շատ ժամանակ չգիտենք էլ դրանց գոյության մասին: Ձեզ ենք ներկայացնում հեռախոսների 3 գաղտնի հնարավորություն, որոնք Դուք անպայման պետք է իմանաք:
#1
112-ն այն համարն է, որը Դուք կարող եք հավաքել, երբ հայտնվել եք արտակագ իրավիճակում: Այս համարը գործում է աշխարհի բոլոր երկրներում: Ձեր բջջային օպերատորի կապի բացակայության դեպքում այս համարը կապ կհաստատի Ձեր գտնվելու վայրի ցանցի հետ: Այս համարը կարող եք հավաքել նաև արգելափակված ստեղնաշարով:
#2
Մեքենայի բանալիները մնացել են մեքենայի մեջ և Դուք չգիտեք ի՞նչ անել: Ձեզ օգնության կգա բջջային հեռախոսը, եթե մեքենայի բանալիները հեռակառավարվող են: Զանգեք այն մարդուն, ով մոտ է Ձեր մեքենայի երկրորդ բանալիներին: Կանգնեք 30 սմ հեռավորության վրա, հեռախոսը պահեք և խնդրեք այդ մարդուն սեղմի կոճակին:
#3Ինչպե՞ս արգելափակել հեռախոսը, եթե այն գողացել են: Հավաքեք *#06# կոմբինացիան, էկրանին կերևա 15 նիշից բաղկացած թիվ: Որևէ տեղ գրեք և պահեք այդ կոդը: Եթե կորցնեք հեռախոսը կամ այն գողանան, զանգահարեք Ձեր բջջային օպերատորին և հայտնեք այդ կոդը: Օպերատորը կարող է արգելափակել Ձեր հեռախոսը և նույնիսկ SIM քարտի փոփոխությունից հետո անհնար կլինի դրանից օգտվել:



