Նպաստառու ընտանիքների առաջին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն
SOCIETYՆպաստառու ընտանիքների առաջին դասարան հաճախող երեխաները կստանան 25 000 դրամ:
Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստ ստացող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան: Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից:
Հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում տարածքային սոցիալական աջակցության գործակալություն /բաժին/ պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:
Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:



