Բժիշկները սրտի անբավարարությամբ մարդկանց թվի եռապատկում են կանխատեսում
SOCIETYՍրտի եւ անոթների հետ կապված խնդիրներով տարեց մարդկանց թիվը 2060 թվականին առնվազն կեռապատկվի, ինչը կամրապնդի նրանց «առաջատար» դիրքը մահվան պատճառների թվում: Այդ մասին հայտարարել են գիտնականները, որոնք Հռոմում ելույթ են ունեցել Եվրոպայի սրտաբանական ընկերության կոնգրեսում:
Սրտի անբավարարությունն ամենատարածված բժշկական խնդիրներից մեկն Է ամբողջ մոլորակի համար, որն ավելի ու ավելի շատ Է դրսեւորվում մարդու ծերացման համեմատ: Այն կարող են առաջացնել սրտի կորոնար հիվանդությունը, հիպերտենզիան, ճարպակալումը եւ շաքարախտը: Այս բոլոր հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են տարեց մարդակնց շրջանում, ահա թե ինչու Է զգալիորեն աճում սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց թիվը»,- հայտարարել Է Ռանգար Դանիելսենը Ռեյկյավիկի (Իսլանդիա) Լանդսպիտալիի համալսարանից:
Դանիելսենը եւ նրա գործընկերները այս եզրկացությանն են հանգել՝ վերլուծելով Իսլանդիայի՝ տվյալների պահոցից պատահականորեն ընտրված գրեթե վեց հազար տարեց մարդկանց շրջանում սրտի եւ անոթների հիվանդությունների տարածվածության տվյալները: Նրանց տարիքը տատանվել Է 66-ից մինչեւ 98, ինչը գիտնականներին թույլ Է տվել գնահատել, թե տարիքի հետ ինչպես Է փոխվում սիրտ-անոթային համակարգի առողջությունը:
Նրանց վերլուծությունը ցույց Է տվել, որ նման խնդիրներից ավելի հաճախ տառապում են տղամարդիկ, քան կանայք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



