Բելգիան երկու տարում 740 մլն եվրո կծախսի ահաբեկչության դեմ մղվող պայքարում
INTERNATIONAL NEWSԲելգիայի դաշնային կառավարությունը շուրջ 740 մլն եվրո Է հատկացրել ահաբեկչության դեմ մղվող պայքարի եւ նախազգուշական միջոցառումների համար: Այդ մասին օգոստոսի 29-ին հայտնել են բելգիական ԶԼՄ-ները:
«Պետք Է հստակ պատկերացնել, որ Բելգիան երբեք լրջորեն չի ընդունել խոշոր սպառնալիքը, եւ այդ բնագավառում, ինչ-որ առումով, մենք սկսել ենք մաքուր Էջից: Անհրաժեշտ Էր միջոցներ ձեռնարկել»,-ԶԼՄ-ները մեջբերում են բելգիական կառավարության ներկայացուցչի խոսքը:
Այդ գումարից արդեն իրացվել Է 640 միլիոնը, որը ծախսվել Է իրավապահ մարմինների լրացուցիչ թվով աշխատակիցների գործի դնելու, կայարանների անվտանգության ապահովման եւ հատուկ սարքավորումներ գնելու վրա: Հատկացված գումարից դեռ պետք Է օգտագործվի 100 մլն եվրո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Mher Ananyan joins Unibank's Management Board
5
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead



