Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանը փորձում է հաճոյանալ Արևմուտքին՝ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար. The Financial Times

SOCIETY

Tert.am-ը գրում է.

Տնտեսական նախագծերն ավարտին հասցնելու համար Արևմուտքից պահանջվող միջազգային ֆինանսավորումը ստիպում է Բաքվին պայքարել կոռուպցիայի դեմ, գրում է Financial Times-ը՝ նշելով, որ դժվար է չնկատել Բաքվում նավթի գների անկման հետևանքները: Ադրբեջանի մայրաքաղաքի «բումը» կտրուկ կանգ է առել, գրում է հոդվածագիր Ջեք Ֆարչին։

Ադրբեջանն այն երկրներից մեկն է, որն ամենաշատն է տուժել նավթի գնանկումից: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ երկրի տնտեսությունն այս տարի կկրճատվի 3 տոկոսով, որը կլինի ավելի քան երկու տասնամյակում երկրի համար ամենավատ ցուցանիշը: Բայց նավթի գների անկման հետևանքներն ավելին են, քան զուտ խանութների փակվելը: Այն նաև ստիպել է Բաքվին փորձել խոշոր բարեփոխումներ իրականացնել իր կոռումպացված և նավթից մեծապես կախված տնտեսությունում: Այս իրավիճակն արևմտյան իշխանություններին և միջազգային ֆինանսական կառույցներին, որոնք տարիներ շարունակ կարող էին միայն մտահոգություն հայտնել նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի պայմաններում մարդու իրավունքների վատթարացող վիճակի մասին, լծակներ է տվել փոփոխությունների հարցում պնդելու համար:

Բաքուն, որին միլիարդավոր դոլարների ֆինանսավորում է հարկավոր, մեղմացրել է Արևմուտքի նկատմամբ իր թշնամանքը և ազատ արձակել որոշ ակնառու քաղբանտարկյալների:

Այս տարվա հունվարին տնտեսական բարեփոխումների հարցերով նախագահի խորհրդականի նորաստեղծ պաշտոնին նշանակված Նաթիգ Ամիրովը թերթի հետ զրույցում նշում է, որ ամիսներ առաջ գրանցված մանաթի երկրորդ արժեզրկումից հետո երկրի ֆինանսական շուկաներում խուճապին մոտ իրավիճակ էր, ինչի պատճառով նրանք ստիպված են եղել շտապ քայլեր ձեռնարկել:

«Մենք ակնկալում էինք, որ հետնավթային շրջան կմտնենք մոտ 10-15 տարի անց, բայց փաստացիորեն այդ իրավիճակում ենք արդեն այսօր»,- ասել է նա՝ նշելով, որ դրա պատճառով նրանք ստիպված են արագացնել բարեփոխումների իրականացումը:

Ներդրողները մշտապես բողոքել են երկրում տիրող կոռուպցիայից, քանի որ երկրի նավթային հարստության մեծ մասը պատկանում է մի քանի իրար հետ կապված ընտանիքների: Թերթը նշում է, որ ամենամեծ փոփոխությունները հունվարից հետո տեղի են ունեցել կաշառակերության գլխավոր կետերից մեկում՝ մաքսային համակարգում, բացի այդ՝ զգալիորեն նվազել են պետական գործակալությունների կողմից ընկերությունների ստուգումները, որոնք մեկ այլ աղբյուր էին կաշառքի համար, այժմ աշխատանքներ են տարվում նաև հարկային համակարգի բարեփոխման ուղղությամբ:

Տնտեսության բարեփոխման ուղղությամբ քայլերի չափ գրեթե ուշագրավ է նաև Արևմուտքի նկատմամբ Բաքվի դիրքորոշման փոփոխությունը: Վերջին երեք տարիներին Բաքվի հարաբերություններն ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ լարված են եղել՝ լրագրողների, ակտիվիստների և ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ երկրում բռնաճնշումների պատճառով: Ադրբեջանը նման մտահոգություններին արձագանքել է Արևմուտքին իր ներքին գործերին խառնվելու համար մեղադրելով: Այս տարի, սակայն, Բաքուն մեղմել է իր թշնամական հռետորաբանությունը: Թերթը հիշեցնում է մարտին Ալիևի այցը Վաշինգտոն և դրան հաջորդած հայտարարություններն ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների մասին և նշում, որ մարտից ի վեր ազատ է արձակվել քաղաքական շարժառիթներով ազատազրկված 17 լրագրող և ակտիվիստ:

Վերլուծաբանները մատնանշում են ճնշումը, որ կարող էր ունենալ ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծը, որով պատժամիջոցներ կարող էին սահմանվել Ադրբեջանի վերնախավի նկատմամբ՝ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի պատճառով, ինչպես նաև ցանկությունը՝ մեղմացնել քննադատությունը հունիսին Բաքվում անցկացված «Ֆորմուլա- 1» մրցաշարից առաջ: Բայց, անկասկած, գլխավոր դերը Բաքվի համար խաղացել է արևմտյան կառույցներից միլիարդավոր դոլարներ փոխառելու անհրաժեշտությունը:

Չնայած տնտեսությունում տեղի ունեցող փոփոխություններին՝ Բաքուն ցանկանում է իրականացնել իր ամենակարևոր ծրագիրը՝ 46 միլիարդ դոլար արժողությամբ «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որը բնական գազը Կասպից ծովից կհասցնի Եվրոպա: Այս նախագիծը երկու առումով է կարևոր Բաքվի համար. նախ այն կօգնի եկամուտներ ապահովել արտահանումից՝ նավթի արդյունահանման ծավալների անկման կանխատեսումների ֆոնին, երկրորդը՝ այն ֆիզիկական կապ կստեղծի Եվրոպայի հետ՝ պաշտպանելով նրան տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունից: Թերթը նշում է, որ փոխառությունների վերաբերյալ քննարկումները քաղաքական լծակներ են տրամադրել արևմտյան ուժերին:

Ադրբեջանում և երկրից դուրս գտնվող շատ դիտորդներ շարունակում են թերահավատորեն մոտենալ հարցին, թե Ալիևը կարող է իրական բարեփոխումներ իրականացնել համակարգում, որը նրա օգնությամբ է ձևավորվել նախագահի պաշտոնին ավելի քան 13 տարի գտնվելու ժամանակ: Տնտեսական բարեփոխումները դեռևս իրական ազդեցություն չեն թողել սովորական ադրբեջանցիների վրա: Անցած շաբաթ երկրի բնակչությանը համակել էր մանաթի նոր արժեզրկման վախը՝ այն բանից հետո, երբ բանկերը սահմանափակեցին արտարժույթի վաճառքը: Եվ չնայած իրավապաշտպանները զգուշորեն ողջունել էին այս տարի քաղբանտարկյալների ազատ արձակումը, վերջին մի քանի շաբաթների ընթացքում գրանցվել է ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների նոր ալիք: Վերջերս ազատ արձակված հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան ասում է. «Նրանք մեզ բաց թողեցին, բայց տասնյակ այլ մարդիկ են ձերբակալվում»։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League