Հայտնի է աշխարհի ամենատարեց մարդը, բայց նա մահանալ է ուզում (Տեսանյութ, լուսանկարներ)
VIDEOԱշխարհի ամենատարեց մարդ է ճանաչվել ինդոնեզացի 145-ամյա Մբահ Գոթոն, ում փաստաթղթերում նշված է, որ նա ծնվել է 1870-ի դեկտեմբերի 31-ին. այս մասին տեղեկացնում է The Independent-ը:
Ինդոնեզացի տղամարդը նշում է, որ մահվանը սկսել է նախապատրաստվել 1992-ին: Նա անգամ պատրաստի տապանաքար ունի, բայց 24 տարի անց դեռ ապրում է:
Նա երկար է ապրել իր բոլոր 10 քույր ու եղբայրներից, 4 կանանցից և երեխաներից: Թեև նրա տարիքը տպավորիչ է թվում, տղամարդը տեղի լրատվամիջոցներին տած հարցազրույցում ասել է. «Այն, ինչ ես ուզում եմ, մահանալն է»:
Գոթոյի առողջական վիճակը գնալով վատանում է: Վերջին երեք ամիսների ընթացքում նա անընդհատ խնամքի կարիք ունի, քանի որ չի կարողանում ինքնուրույն լոգանք ընդունել և սնվել:


1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



