Շոտլանդիայում օդաչուներ են ձերբակալվել. մտադիր էին հարբած վիճակում չվերթ իրականացնել
INTERNATIONAL NEWSՇոտլանդիայի ոստիկանությունն ամերիկյան United Airlines ավիաընկերության երկու օդաչուների է ձերբակալել, որոնք պատրաստվում էին հարբած վիճակում Գլազգո-Նյուարք (Նյու Ջերսի նահանգ) չվերթն իրականացնել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Press Association գործակալությունը:
Օդանավակայանի սպասարկող անձնակազմը կասկածել է, որ 35 եւ 45 տարեկան օդաչուները ոչ սթափ վիճակում են: United Airlines-ը հաստատել է նրանց ձերբակալության մասին լուրը՝ հավելելով, որ նրանց հեռացրել է մասնագիտական պարտականությունների կատարումից:
Շոտլանդիայից ԱՄՆ էր պատրաստվում ուղեւորվել 141 մարդ: Օդանավը Գլազգոյի օդանավակայանից մեկնել է անձնակազմը փոխելուց հետո:
Ակնկալվում է, որ օգոստոսի 29-ին մեղադրյալները կկանգնեն Փեյսլի քաղաքի դատարանի առջեւ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



