Yerevan, 08.April.2026,
00
:
00
BREAKING


Կանանց հիմնական տեսակները միջսեռային հարաբերություններում

LIFE

Փորձեք ներկայացվող տիպերում գտնել Ձեզ, իսկ եթե ինքներդ Ձեզ չնմանեցնեք ոչ մեկին, ուրախացեք. Դուք եզակի եք:)

Մալվինա

Այս տիպի կանայք վստահ են իրենց ուժերին, իրենց համարում են անզուգական և կարող են ազդել այլ մարդկանց վրա, հատկապես՝ տղամարդկանց : Երբեմն նրանք կարող են հրամայել նաև իրենց ղեկավարին: Արտաքին տեսքը նրանց համար շատ կարևոր է' ճիշտ դիմահարդարումը, գեղեցիկ սանրվածքը և տեղին ընտրված հագուստը: Առանց դիմահարդարման «Մալվինա» ուղղակի չի լինում: Մալվինան ինքն է որոշում իր և տղամարդու հարաբերությունների սահմանը: Հազվադեպ կարելի է տեսնել այսպիսի կանանց ժպտալիս, նրանց շուրթերը միշտ խիստ ընտրողաբար են բացվում:
Մալվինան շատ պատասխանատու և պահանջկոտ է թե՛ իր նկատմամբ, թե՛ շրջապատի: Նրան գոհացնելը միշտ դժվար է: Նա նախընտրում է ամեն ինչ լուծել ինքնուրույն, նույնիսկ տղամարդու փոխարեն: Կուզի՝ նրանից կհրաժարվի, կուզի՝ կամուսնանա, չի ուզի ' ինչպես կուզի:) Նա իրեն լավ է զգում թույլ տղամարդու կողքին: Բայց միշտ գանգատվում է, որ ուզում է գտնել ուժեղ տղամարդ, ում հետ նույնիսկ աշխարհի ծայրը կգնար: Այդպիսի Կարաբաս- Բարաբաս, իհարկե, արդեն եղել է նրա կյանքում, բայց նա առաջին իսկ շփումից հետո թողել ու փախել է:
Մալվինայի տունը միշտ մաքուր ու հավաքված է: Իսկ եթե մեկը կխախտի կարգուկանոնը, խստագույնս կպատժվի: Մալվինայի կյանքում եթե ինչ-որ բան չի գնում իր պլանավորածի պես, ապա նա մեծ շոկ է ապրում, իսկ սերը կտրուկ փոխվում է ատելության:

 Մոխրոտիկ

Շատ համեստ ու սիրալիր աղջիկ է: Այսպիսի գորշ մկնիկը պատրաստ է աշխատել անգամ գիշեր-ցերեկ: Նա երբեք չի մերժում: Եվ դրա համար շրջապատը նրա այս թուլությունը իր շահերի համար է օգտագործում: Օրինակ' օգնել լվանալ հատակը, հերթապահել աշխատանքից հետո, խաղալ հարևանի երեխայի հետ: Բայց ինտիմ կյանքում այս անմերժելիությունը լրիվ հակառակ ազդեցություն է ունենում: Մոխրոտիկներին մեծ դժվարությաբ են նախապատրաստում սեքսի : Նրանք ապրում են միայնության մեջ ու պահում են տարբեր կենդանիներ' տղամարդկանց փոխարեն, բայց երբ հայտնվում է երազանքների ասպետը, նրանք րոպեական «ծաղկում են»:

Մոխրոտիկները վեճերի պատճառ չեն լինում, իսկ բաժանումներից հետո էլ տառապում են միայնակ:

 Մատնաչափիկ

Միշտ կյանքին նայում է բարի ժպիտով: Ողջ կյանքում փնտրում են ամուր հենարան' ուս, որը կարող է իր վրա վերցնել իր խնդիրները: Ու քանի դեռ այդ մեկին նա չի գտել, չի սահմանափակվում որոնումներով, այլ ունի այլընտրանքային մի քանի տարբերակ, ասենք՝ ձմեռային մորթյա վերարկուն կամ ուրիշ բան: Բացի այդ այս տեսակը ընդհանրապես վատ չի զգում օգնություն խնդրել, ու դա այնպես պրոֆեսիոնալ է անում, որ մերժել հնարավոր չի լինում: Միշտ իրեն պահում է մանկամտորեն: Եթե «մատնաչափիկը» տղամարդուց ինչ-որ շահ չունենա, դժվար թե համաձայնի ընկերություն անել: Իսկ դրա դիմաց տղամարդը նրա համար մի լավ զվարճանքներ է կազմակերպում, գեղեցիկ հագուստներ գնում, նույնիսկ ծովային ճանապարհորդություն կազմակերպում: Բայց գոյություն ունի նրանց հասնելու մեկ այլ՝ կարճ տարբերակ: Բռնել նրա ձեռքից ու տանել ուր ուզում ես: Նրան տղամարդը սովորաբար հեշտությամբ է հասնում:

  Միլոսյան Վեներա

Այս տիպը սիրում է գեղեցիկ հագնվել, բայց շատ ավելի գրավիչ է հանվում: Դեմքը կարծես թե ոչինչ չի ասում, իսկ ահա մարմինը… Մանավանդ ոտքերը. այդպիսի ոտքերին նայում են թե դպրոցականները, թե անգամ թոշակառուները: Վեներան բավական տակտիկորեն է աշխատում, սիրալիր է , բայց ունի մեկ թերություն' անձեռք է: Վախենալ պետք չէ…: Եթե Վեներայի կյանքի տղամարդը ինքնուրույն է, ապա նախանձել կարելի է այս զույգին, իսկ եթե ոչ , ցավակցում ենք. ողջ ծանրությունը մնում է նրանց ուժեղ ուսերին: Այս կանանց գումար վստահել պետք չէ, նրանք միանգամից այն կծախսեն: Իսկ ինտիմ կյանքում նրանք շատ ազատ են, տղամարդկանց կարող են փոխել թաշկինակի պես:

   Հարպիա

Սա բարոյականության սահմաններն անվարան խախտող կնոջ տեսակն է: Հարպիան մեծատառով անբարոյական է:

Նոր միջավայրում հայտնվելով՝ նա միանգամից սկսում էի իր կամքը թելադրել: Ինչպես Մալվինան, ամեն ինչ որոշում է միայնակ: Եթե ցանկանա՝ արքա կդարձնի տղամարդուն, եթե ոչ' կօգտագործի և դեն կնետի: Բայց արի ու տես, որ հոգեբանները խոստովանում են՝ տղամարդկանց հենց այս տիպն էլ ամենաշատն է դուր գալիս: Կհարցնեք՝ ինչո՞ւ. գրողը տանի, ոչ ոք չգիտի ...:)

Up to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms