Կառնուտի ջրամբարն ընկած ավտոմեքենայի վարորդը մահացել է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 28-ին, ժամը 03.49-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Կառնուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Ա. Թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրամբարը. վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր 1969 թ. ծնված Ա. Բ.-ը մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան. ներսում հայտնաբերել են վարորդի դին:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



