Թթուջուր գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է այրվել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 27-ին, ժամը 00.22-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «Mercedes C200» մակնիշի 34 RS 942 պ/հ (վարորդ՝ 1986 թ. ծնված Տ. Ղ.) ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի արգելապատնեշին, դուրս եկել երթևեկելի հատվածից և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.59-ին, մարվել՝ 01.14-ին: Այրվել է մեքենայի շարժի հատվածը՝ ամբողջությամբ, և սրահը՝ մասամբ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



