Ցիկլոնը ֆիններին անլույս է թողել
INTERNATIONAL NEWSՕգոստոսի 27-ին Ֆինլանդիայի մի շարք շրջաններում ավելի քան 190 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականոության ՝ փոթորկային ցիկլոնի պատճառով: «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով տեղի Yle հեռուստառադիոընկերությունը, հայտնում է, որ ամենաւժեղ քամիները ՝ մինչեւ վայրկյանում 24.9 մետր հզորությամբ, գրանցվել են Վաասա քաղաքում: Քամին ծառեր էր տապալել Իլմայոկի բնակավայրի մոտակայքում, ինչի հետեւանքով սահմանափակվել էր երթեւեկությունը:
Նշում են, որ վատ եղանակը նաեւ երկրի հարավարեւմտյան Սեյնյայոկի ու Կոկկոլա քաղաքների միջեւ անցնող երկաթգծի տեխնիկական անսարքությունների պատճառ է դարձել: Օդերեւութաբանների տվյալներով փոթորկային ցիկլոնը օգոստոսի 27-ին կտեղափոխվի Ֆինլանդիայի կենտրոնական մաս:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



