Վայոց Ձորի մարզում Audi A 8-ով վթարի է ենթարկվել սփյուռքահայ գործարարը․ ֆոտոռեպորտաժ
SOCIETYShamshyan.com- ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 04։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի բնակիչ, 44-ամյա Յուսուֆ Իսմաիլինը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում իր վարած Audi A 8 մակնիշի 75 UU 005 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Արման Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Յ․ Իսմաիլինը սփյուռքահայ գործարար է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի



