Խիստ ծնողների երեխաները հետագայում կարող են փորձառու խաբեբաներ դառնալ
LIFEՄկՋիլլի համալսարանի երեխաների սոցիալական-մտավոր զարգացման մասնագետ Վիկտորիա Թալվարի անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խիստ ծնողներ ունեցող երեխաները ավելի են հմտանում մարդկանց խաբելու մեջ:
Երբ ծնողներն ամեն սխալ արարքի համար պատժում են երեխաներին, վերջինները սկսում են խաբել իրենց ծնողներին, որպեսզի խուսափեն հավանական պատժից: Այսպես երեխաները հմտանում են ստեր հորինելու մեջ և ավելի հեշտությամբ են խուսափում իրենց համար ոչ ցանկալի իրավիճակներից:
Թալվարն ու նրա գործընկերները մի փորձ են անց կացրել ըստ որի Աֆրիկայի արևմուտքի երկու տարբեր դպրոցների երեխաները պետք է մեջքով կանգնեին և առանց շրջվելու կռահեին, թե իրենց հետևում գտնվող որ առարկայից է ձայն լսվում: Հավելենք, որ այդ դպրոցներից մեկը հայտնի է իր խիստ կարգապահական կանոններով, մինչ մյուս դպրոցն ավելի մեղմ կանոններ ուներ:
Թեստի ժամանակ առարկաներից վերջինի ձայնը իրականում ամենևին չէր համապատասխանում այդ առարկային: Ուստի եթե երեխան հասկանար և իրականում կարողանար գուշակեր առարկան, կնշանակեր, որ նա շրջվել և տեսել է առարկան, ու, հետևաբար, խախտել է կանոնը և ստում է:
Պարզվեց, որ ավելի մեղմ կարգապահական կանոններով դպրոցի երեխաների մեջ կային կիսով չափ ստախոսներ և կիսով չափ ճշտախոսներ: Այնուամենայնիվ, խիստ կարգապահական կանոններով դպրոցի երեխաները շատ ավելի արդյունավետ, ճարպիկ և արագ ստախոսներ էին: Նրանք այնքան են վախենում պատժից, որ արդեն փորձ են ձեռք բերել սուտ խոսելու մեջ:
Ինչպես նաև կարևոր է նշել, որ ստելը միշտ չէ, որ բացասական բան է: Հետազոտությունը պնդում է, որ եթե երեխան փոքր տարիքում ստում է, դա դեռ չի նշանակում, որ հասուն տարիքում նա հանցագործ կդառնա: Ընդհակառակը, սա նշան է, որ երեխան կարևոր հոգեբանական հմտություններ է ձեռք բերում:
Ստելը նաև էմոցիոնալ ինտելեկտի նշան է, այսինքն, երեխան կարող է փաստը տարբերել հնարանքներից:
Ուստի, եթե ձեր երեխան հմտացել է ստելու մեջ, ուրեմն նա էմոցիոնալ առումով խելացի է և ավելի զարգացած է, քան իր հասակակիցները: Սակայն իհարկե պետք է անպայման երեխաներին սովորեցնել ազնվության և անկեղծության կարևորությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը:



