Բանգլադեշի անվտանգության ուժերը 4 գրոհային են վնասազերծել
INTERNATIONAL NEWSԲանգլադեշի անվտանգության ուժերը 4 գրոհայինի են վնասազերծել, որոնք մասնակցել են հուլիսի սկզբին Դաքքայում սրճարանի գրոհին, որի հետեւանքով 22 մարդ էր զոհվել, հայտնում է Reuters-ը: Սպանված գրոհայինների թվում է եղել ծագումով Բանգլադեշից Կանադայի քաղաքացի Թամիմ Ահմեդ Չոուդհուրին, որին իշխանությունները համարում են սրճարանի ահաբեկչության կազմակերպիչը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին զինված մարդկանց խումբը Բանգլադեշի մայրաքաղաքում հարձակվել էր արտասահմանցիների շրջանում հայտնի ռեստորանի վրա: Գրոհին զոհ էր գնացել 22 մարդ, մոտ 40-ը վիրավորվել էր: Բացի այդ, պատանդներին ազատելու գործողության ընթացքում զոհվել էին երկու ոստիկան: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



