ՀՀ գլխավոր հյուպատոսը և Աջարիայի ԳԽ նախագահը կարևորել են ՏԻՄ կապերի ամրապնդումը
POLITICSԲաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը օգոստոսի 24-ին հանդիպում է ունեցել Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ Ավթանդիլ Բերիձեի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-վրացական փոխհարաբերությունների շրջանակում ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Այդ համատեքստում կարևորվեց երկու երկրների տարածաշրջանների ՏԻՄ կապերի ամրապնդմանն ուղղված գործունեության շարունակականությունը: Մտքեր փոխանակվեցին Լոռու մարզի և Աջարիայի ԻՀ միջև ստորագրված համագործակցության համաձայնագրով ընձեռվող հնարավորությունների շուրջ:
Գերագույն Խորհրդի նախագահը նշեց, որ իր ղեկավարած կառույցը մշտապես աջակցում է երկկողմ համագործակցության ծրագրերին, որոնք, մասնավորապես, ուղղված են առևտրատնտեսական, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:
Երկուստեք բարձր գնահատվեց աջարահայ համայնքի պատմական կարևոր դերակատարությանը երկկողմ բարեկամական հարաբերություններում»:



