Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Գյումրիի պանթեոնի աղմկահարույց պատմության հետաքննությունը շարունակվում է․ գլխավոր մեղավորը կապալառո՞ւն է

SOCIETY

Blognews.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի հերոսների եղբայրական գերեզմանոցի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչպես արդեն տեղյակ եք մերնախորդ նյութից, տղաների ծնողների հավաստմամբ՝ ամենը կատարվում է ՀՀ ՊՆ-ի անմիջական վերահսկողությամբ ու ֆինանսավորմամբ,  և ինչպես խոստանում են վարպետներն ու բանվորները՝ Սուրբ Խաչի տոնին հաջորդող Մեռելոցին  պանթեոնը պատրաստ կլինի: Սակայն այս պատմությանը քիչ թե շատ ծանոթ քաղաքացիներին շարունակում են հուզել դեռևս անհասկանալի մնացած որոշ հարցեր, որոնց պատասխանները  ստանալու ակնկալիքով էլBlogNews.am-ը  կապ է հաստատել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Մեր այն հարցին, թե ով է կապալառու ընկերությունը, որի շուրջ ծավալվել է կոնֆլիկտը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ կոնկրետ տեղեկություն չունի, բայց գիտի, որ մրցույթ էր հայտարարվել և տենդերը շահել էր հենց այդ կապալառու ընկերությունը: Թե ինչու՞ ընկերությունը թերացավ իր պայմանագրով նախատեսված պարտականությունների մեջ, Հովհաննիսյանը ևս կոնկրետ պատճառ չգիտի, բայց այն, որ Հայաստանում գրեթե բոլոր նման համագործակցություններն են ընթանում պայմանագրերի պայմանների ու ժամկետների խախտումներով՝ իր համար նորություն չէ: Թե  երբ պիտի ավարտվեին  շինարարական աշխատանքները ըստ տվյալ պայմանագրի, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ  մինչև  Սուրբ Խաչի տոնը: Հովհաննիսյանը նշեց նաև, որ շինարարական աշխատանքները ժամանակին չսկսելու միակ պատճառը եղել է ծնողների ու տվյալ կապալառու ընկերության միջև ծագած կոնֆլիկտը: Ծնողները դժգոհ էին արդեն իսկ կատարված աշխատանքներից, իսկ կապալառու ընկերությունն էլ այլևս չշարունակեց պայմանագրով նախատեսված իր պարտականությունների կատարումը:

Թե ինչո՞ւ նոր մրցույթ չհայտարարվեց նոր կապալառու ընկերություն ընտրելու համար մեր  դիտարկմանն ի պատասխան   Հովհաննիսյանն ասաց, որ  դա չի արվել զուտ ժամանակի անտեղի կորստից  խուսափելու  համար: «Հայաստանում մեկ ընկերության հետ պայմանագիրը խզելու, նոր մրցույթ հայտարարելու, նոր ընկերություն ընտրելու ու նոր պայմանագիր կապելու համար առնվազն 2-3 ամիս ժամանակ է պետք: Կոնկրետ տվյալ շինարարական ընկերության հետ ՊՆ-ն պայմանագիրը չխզեց միայն այն նպատակով, որպեսզի ավելորդ ժամանակի կորուստ չլինի: Աշխատանքները կատարում են ծնողների կողմից ընտրված վարպետներն ու բանվորները, իսկ վերոհիշյալ կապալառու ընկերությունը միայն միջնորդ է մնում ՊՆ-ի և ծնողների միջև, իսկ ավելի կոնկրետ՝ ՊՆ-ն ներկա պահին կատարվող աշխատանքների համար ծախսերի գումարները փոխանցում է այդ կապալառու ընկերության միջոցով»,- նշեց Հովհաննիսյանը:

Շինարարական աշխատանքները վերսկսելու համար ծնողների հավաքած մոտ 2 միլիոն դրամ գումարի փոխհատուցման վերաբերյալ Հովհաննիսյանը նշեց,- «Գերեզմանների շինարարական աշխատանքների համար դեռևս տղաների հուղարկավորություններից 20-25 օր անց էր ՊՆ-ն  զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին 4մլն 100 հազարական դրամ գումար փոխանցել: Սա օրենք է, և այն տարածվում է անխտիր բոլորի վրա: Զոհվածի ընտանիքը միայն այն դեպքում չի ստանում տվյալ գումարը, եթե զոհվածը հանգչում է Եռաբլուրում: Սակայն, երբ որոշվեց Շիրակի գերեզմանատանը պանթեոն ստեղծել, չնայած այն հանգամանքին, որ տվյալ գերեզմանոցում հանգչող տղաների ծնողներն արդեն ստացել էին վերոհիշյալ գումարը, ՊՆ-ն ցանկություն հայտնեց հոգալ նաև պանթեոնի ողջ շինարարության ծախսերը,  բացառությամբ գերեզմանաքարերի: Ոչինչ չի փոխվել, ՊՆ-ն, հավատարիմ իր խոստմանը, ներկա դրությամբ ամբողջովին վճարում է կատարվող աշխատանքների ծախսերը: Իսկ գերեզմանաքարերի համար ծնողներն արդեն ստացել են օրենքով հասանելիք գումարը, չհաշված, որ ամեն ընտանիք 1,5 -2 մլն դրամ գումար էլ տարբեր հանգանակումներից  է օգնություն ստացել: Նաև նախնական պայմանավորվածություն կար, որ Գյումրու քաղաքապետարանը պիտի հոգա գերեզմանաքարերի ծախսերը, բայց այս մասով ներկա պահին կոնկրետ ինֆորմացիա չունեմ: Իսկ այն, որ ՊՆ-ն միայն բարձրացված աղմուկից հետո է միայն միջամտել այս հարցին՝ սխալ է: Ամեն ինչ ի սկզբանե եղել է հենց ՊՆ-ի նախաձեռնությամբ: Տղաների ընդհանուր գերեզմանոցի փոխարեն պանթեոն կառուցելու գաղափարն ու ցանկությունը անձամբ նախարարինն է եղել»:  

Այս պատմության  մասնակից երեք կողմերից երկուսի՝  զոհվածների ծնողների ու ՊՆ-ի հետ մեզ հաջողվեց կապ հաստատել ու ստանալ հասարակությանն անհանգստացնող մի շարք հարցերի պատասխաններ: Սակայն երրորդ կողմը՝ այն է կապալառու ընկերությունը, որը թերացել է իր պարտականությունների կատարման մեջ,  շարունակում է  «անհասանելի»   մնալ և նրա տնօրենի հետ կապ հաստատել դեռևս չի հաջողվում: BlogNews-ի առաջիկա նպատակն է լինելու անպայման կապ հաստատել կապալառու ընկերության  ղեկավար ոմն Սարգիս Կոսեյանի հետ  ու վերջապես հարցնել,  թե ինչպե՞ս եղավ, որ զոհվածների գերեզմանների շինարարությունը ընկերությունը վստահեց ոչ կոմպետենտ  ու  անփորձ շինարարներին, ովքեր, տղաների ծնողների հավաստմամբ, խոստովանել էին, որ նմանատիպ շինարարական աշխատանք նախկինում երբեք չեն արել:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League