Երևան-Սևան ճանապարհին երկու ՃՏՊ-ների հետևանքով կա 2 զոհ
SOCIETY«Maple sma» մակնիշի ավտոմեքենան օգոստոսի 25-ին` ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կանաչապատ գոտում գտնվող երկաթբետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը՝ 1952 թ. ծնված Ռաշիդ Բարսեղյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն էլ օգոստոսի 26-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մարդատար ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



