Ռոնալդու․ Առանց թիմակիցներիս այս մրցանակը չէի ստանա
SPORTԱրդեն տեղեկացրել ենք, որ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է Եվրոպայի 2015-16թթ․ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում Ռոնալդուն նշել է, որ առանց թիմակիցների նման հաջողության չէր հասնի։
«Ցանկանում եմ ընդգծել Պորտուգալիայի հավաքականի հանգամանքը, չէ՞ որ մենք առաջին անգամ դարձանք Եվրոպայի չեմպիոն։ Այդ հաղթանակը տարբերվում էր Չեմպիոնների լիգայի հաղթանակից։ Հավաքականի հետ տիտղոս նվաճելն իմ կարիերայի գագաթնակետն էր։
Մրցանակը ստանում եմ առաջնահերթ թիմակիցներիս շնորհիվ։ Ինքս էլ տքնաջան աշխատում եմ, սակայն առանց նրանց նման հաջողության հնարավոր չէ հասնել։ Շնորհակալ եմ «Ռեալում» և Պորտուգալիայի հավաքականում իմ թիմակիցներին»,-ասել է Ռոնալդուն։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



