Կարևոր խորհուրդ Կոկո Շանելից
LIFEԿոկո Շանելն իսկապես մեծ դեր է խաղացել նորաձևության աշխարհի ձևավորման և զարգացման մեջ: Հենց նա է փոքրիկ սև զգեստի և Chanel No. 5-ի ստեղծողը: Սակայն Կոկո Շանելը նաև հայտնի էր ողջ աշխարհին իր սուր մտքով և ազատ մտածելակերպով:
Այսօր մենք ձեզ կներկայացնենք Կոկո Շանելի 25 ամենախոր , զվարճալի և հետաքրքիր մտքերը նորաձևության մասին: Եվ իսկապես, ու՞մ խորհուրդների կարիքը մենք ունենք, եթե ոչ Կոկո Շանելի:
-
Զգուշացեք օրիգինալ լինելուց: Օրիգինալ լինելը կանանց նորաձևության մեջ կարող է բերել իսկական դիմակահանդեսի:
-
Պարզությունը իրական էլեգանտության բանալին է:
-
Ձեր արտաքին տեսքի խնամքը պետք է սկսվի հենց ձեր սրտից և հոգուց: Միայն արտաքին տեսքի խնամքի պարագաները չեն օգնի:
-
Կինը չի կարող վատ տրամադրություն ունենալ, եթե նա գեղեցիկ հագուստ է կրում:
-
Ժանյակը բնության ամենարաշալի նմանակումներից մեկն է, սակայն մարգարիտներն ուղղակի իդեալական են ցանկացած առիթի համար:
-
20 տարեկանում կինն ունի դեմք, որը նրան բնությունն է տվել: 30 տարեկանում կինն է ստեղծում իր դեմքը, իսկ 40-ում նա ունենում է այն դեմքը, որին արժանի է:
-
Կնոջ ձեռքերն իր այցեքարտն են, իսկ պարանոցն ու կուրծքը՝ անձնագիրը:
-
Կնոջ տարիքը կարևոր չէ: Դուք կարող եք հրաշալի տեսք ունենալ թե՛ 20
տարեկանում, թե՛ 40-ում և թե՛ ձեր ողջ կյանքում:
-
Օծանելիքն անտեսանելի, բայց պարտադիր աքսեսուար է: Այն հայտարարում է կնոջ մուտքը և հիշեցնում է, որ նա հեռանում է:
-
Եթե դուք երբևէ ապշել եք կնոջ գեղեցկությամբ, սակայն չեք հիշում, թե նա ինչ էր կրում, ուրեմն նա իդեալական հագուստ էր կրում:
-
Կնոջ համար ամենաշքեղ աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է:
-
Ոչինչ կնոջն այնքան ծեր ցույց չի տալիս, որքան նրա՝ երիտասարդ երևալու անհույս փորձերը:
-
«Ե՞րբ ես պետք է օծանելիք կրեմ,» - հարցրեց մի երիտասարդ կին: Իմ պաատսխանն է. «Երբ, որ ցանկանում եք, որ ձեզ համբուրեն:»
-
Այն կինը, ով չի դիմահարդարվում, շատ բարձր կարծիք ունի իր մասին:
-
Իսկական հմայքը հավերժական է նույնիսկ երբ արտաքին գեղեցկությունը վերանում է: Կանայք, չգիտես ինչու, ցանկանում են գեղեցիկ լինել, բայց ոչ հմայիչ:
-
Որքան կինը վատ է զգում, այդքան էլ նա պետք է գեղեցիկ լինի:
-
Որոշ մարդիկ մտածում են, որ շքեղությունը աղքատության հականիշն է: Դա այդպես չէ: Իրականում այն գռեհկության հականիշն է:
-
Եթե դուք ծուռ ոտքեր ունեք, ուրեմն ավելի մեծ լանջաբացվածքով հագուստ կրեք:
-
Լավ ճաշակ ունեցող մարդիկ զարդեր են կրում, իսկ վատ ճաշակ ունեցողները՝ ոսկի:
-
Մի փորձեք երիտասարդ երևալ: Ոչ ոք չի կարող ասել, որ ինքը երիտասարդ է իր 50 տարեկանում: Սակայն ես դեռ գիտեմ բազմաթիվ 50 տարեկանների, ովքեր ավելի լավ տեսք ունեն, քան երիտասարդ կանայք:
-
Ցերեկը թրթրուկ եղեք, իսկ գիշերը՝ թիթեռնիկ: Չկա ավելի հարմարավետ բան, քան թրթրուկը, և չկա ոչինչ ավելի շատ ստեղծված սիրո համար, քան թիթեռնիկը: Մեզ պետք են զգեստներ, որոնք սողում են, և զգեստներ, որ թռչում են:
-
Զգեստը կարող է գեղեցիկ տեսք ունենալ՝ կախիչին կախված, սակայն դուք այն իսկապես կարող եք գնահատել, երբ այն կինը կրում է, երբ շարժում է իր ձեռքերն ու ոտքերը և երբ գալարում է իր իրանը այդ զգեստի մեջ:
-
Աքսեսուարներ կրելիս հանեք այն վերջին աքսեսուարը, որ դրել էին:
-
Չկան տգեղ կանայք: Կան ալարկոտ կանայք:
-
Ազատության զգացումը միշտ էլ ոճային է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



