Yerevan, 29.April.2026,
00
:
00
BREAKING


Երևանում մեկնարկել է «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը

SOCIETY

ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-ին ԵՊՀ Ռիթա և Վարդգես Պալյանների անվան դահլիճում մեկնարկել է «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջույնի խոսքով հանդես ենեկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց ոլորտի մասնագետների ակտիվ մասնակցությունը գիտաժողովին. «Ուրախ եմ այսօր ողջունել ձեզ մի հետաքրքիր համաժողովում, որն անցկացվում է «Հայկական աշխարհը համացանցում» խորագրով և հույս ունեմ ապագայում այն ավանդական կդառնա: Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը: Նպատակ ունենք ոլորտի հայտնի մասնագետների հետ համատեղ ջանքերով ոչ միայն ներկայացնել այն ամենը ինչ ձեռք ենք բերել, այլև նախանշել այն քայլերը, որ պÕ �տք է ձեռնարկենք հայության հարցերը առաջ տանելու համար՝ հայկական ներուժի համախմբմամբ և օգտագործմամբ: 21-րդ դարը բարձր տեխնոլոգիաների արագ զարգացող դար է: Մենք արդեն վեց կայք ենք ստեղծել՝ հաշվի առնելով Սփյուռքի ցանկությունները, կարիքները, առաջարկները: Շնորհակալություն ՀԲԸՄ-ին՝ Հայկական վիրտուալ համալսարան ստեղծելու համար: Այն այսօր հաջողությամբ գործում է, լուծելով հայապահպանման, հայոց լեզվի պահպանման կարևորագույն խնդիրներ: Ցավոք մեր ներուժի հնարավորությունները և ստեղծածը համարժեք չեն: Մեծ ասելիք և անելիք ունենք: Մտածենք համահայկակաÕ ¶ վիրտուալ տարածք ստեղծելու մասին: Մեր մշակութային ժառանգության զգալի մասը գտնվում է հայկական սահմաններից դուրս, չկորցնելու համար պետք է թվայնացնենք այն: Մաղթում եմ մեր գիտաժողովին արդյունավետ աշխատանք»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նույնպես կարևորեց գիտաժողովի անցկացումը որպես համահայկական հիմնախնդիրները համատեղ, սեփական ուժերով լուծելու հնարավորություն:

«Հայկական աշխարհը համացանցի գիտակրթական հարթակում» խորագրով առաջին թեմատիկ նիստը վարեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Զեկուցումներով հանդես եկան գիտնականներ և ոլորտի մասնագետներ Սփյուռքից և Հայաստանից:

«Հայկական աշխարհը համացանցում. հիմնախնդիրներ և զարգացումներ» թեմայով զեկուցումով հանդես եկավ պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

Խոսելով ազգային առաջնահերթությունների մասին՝ ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի ռեկտոր Երվանդ Զորյանը (ԱՄՆ) կարևորեց հայոց լեզվի և հայկական մշակույթի պահպանումը:

Երևանի պետական համալսարանի դասախոս Արթուր Ավագյանը ներկայացրեց զեկուցում «Ուսուցողական ռեսուրսների վիրտուալիզացիա» թեմայով:

«Հայալեզու հեռավար կրթությունը՝ կրթության մատչելիության բարձրացման մոդել» թեմայով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը:

Երևանի պետական համալսարանի ասիստենտ Գրիգոր Ղազարյանն անդրադարձավ «Հայկական իրականությանը վերաբերող համացանցային հրապարակումներ՝ իտալերեն լեզվի դասընթացներում»:

«Հայազգ» էլեկտրոնային հանրագիտարանը. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով զեկուցումով հանդես եկավ Ռուսաստանի «Դոնի Նախիջևան» հայկական համայնքի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:

Հայաստանի ազգային գրադարանի աշխատակից Բալասան Հարությունյանը ներկայացրեց Հայկական ժառանգության էլեկտրոնային շտեմարանները:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ASNET-AM ցանցի սպասարկման խմբի ղեկավար Նարինե Մանուկյանը ներկայացրեց «Հայկական գիտահետազոտական կոմպյուտերային ցանց. զարգացումը և հեռանկարները» թեմայով զեկուցում:

Զեկուցումներով հանդես եկան նաև՝ «Նորավանք» հիմնադրամի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ «Հակահայկական տեղեկատվական գործունեությունը համացանցում», «Տապան» թանգարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը՝ «Համացանցի դերը ռուսաստանյան սփյուռքում համայնքային զարգացման և ազգային ինքնության պահպանության գործում» և Ինովացիոն և Արդյունաբերական Զարգացման Հիմնադրամի փորձագետ Մարգարիտա Ղազարյանը՝ «Հայկական մշակույթի և արվեստի էլեկտրոնային ներկայացուցչությունների որակի և պահանջվածության համեմատական վերլուություն՝ վիրտուալ ինտելեկտուալ կապիտալի վարկանիշի հիման վրա» թեմաներով:

Նիստի ավարտին տեղի ունեցավ շահագրգիռ և  բովանդակալից քննարկում, որին մասնակցեցին Չեխիայի «Օրեր» ամսագրի պատասխանատու Աննա Կարապետյանը, Լիբանանի Ազգային Առաջնորդարանի տեղեկատվական բաժանմունքի պատասխանատու Րաֆֆի Դեմիրճյանը և Ռուսատանից՝ Աշոտ Ավետիսյանը, Սամվել Մարտիրոսյանը և ուրիշներ:

Գիտաժողովն աշխատանքը կշարունակի օգոստոսի 26–ին՝ «Սփյուռքը համացանցային հարթակում» թեմատիկ նիստով»:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank