Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 250-ի
INTERNATIONAL NEWSԻտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այդ մասին հայտնել են Իտալիայի քաղաքացիական պաշտպանության իշխանությունները:
Ավելի վաղ հաղորդվում էր 247 զոհի մասին: Բացի այդ, 365 մարդ հոսպիտալացվել է:
Փրկարարներին հաջողվել է ավերակների տակից դուրս բերել 215 մարդու: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված է 5 հազար 400 մարդ:
Ավելի վաղ հաղորդել էինք նաև, որ ճշտվում էԻտալիայում տեղի ունեցած երկրաշարժիցտուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների ևհայերի առկայության մասինտեղեկատվությունը։ ՀՀ դեսպանությունըմշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



