Համեղ և անկրկնելի.Սպիտակ գլազուր
LIFEԲաղադրիչներ
- ձվի սպիտակուց - 1 հատ
- ինվերտային օշարակ - 150 մլ
- աղ - 1/4 թ/գդ
- շաքարի փոշի - 120 գր
- վանիլին - 1 թ/գդ
Պատրաստման եղանակ
- Հարիչի բաժակի մեջ ենք լցնում ձվի սպիտակուցը, ինվերտային օշարակը և աղը:

- Բարձր արագության տակ հարում ենք մինչ ստանանք մերենգայանման զանգված: Ավելացնում ենք մաղով անցկացրած շաքարի փոշին և հարիչով հարում ենք: Վերջում լցնում ենք վանիլինը և կրկին խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք:

- Պատրաստ է:

Նշենք, որ տվյալ բաղադրիչներից 700 մլ գլազուր է ստացվում, որը կարելի է օգտագործել անմիջապես, բայց կարող ենք նաև լցնել ապակյա տարայի մեջ և մինչև 1 շաբաթ պահել սառնարանում



