Yerevan, 28.September.2026,
00
:
00
BREAKING


Տարիքային հորոսկոպ

LIFE

Յուրաքանչյուր տարիք իր առանձնահատկությունն ունի և դա հասկանալ, բացատրել հնարավոր է նշանների հատկություններով, որոնք համապատասխանում են տարիքին: Մարդու կյանքում գոյություն ունի տարիքային 12 փուլ, որոնցից յուրաքանչյուրը սպասում է իր ժամին և «միանում» է սահմանված ժամանակահատվածում: Սակայն այս ծրագրերից մեկը` կախված ծննդյան օրից, ամբողջ կյանքի համար է: Մարդը պետք է իմանա իր տարիքային կենսական նշանն ու հաշվի առնի այն: Կարդա և նկատի ունեցիր. դեռ հնարավոր է մոտենաս ինքդ քեզ հասկանալուն:

Առաջին կյանք` Աքլոր (նորածին)

Ծնվելով` մարդը ճչում է: Նրա ճիչը կարելի է համեմատել արևածագի աքլորականչի հետ: Կենդանական աշխարհում նման այլ երևույթ չկա: Նորածնի արտաքին անօգնականությունն ու անմտությունը չպետք է մոլորության մեջ գցեն ծնողներին.նա բարձր ինտելեկտուալ է: Նրա մտածողությունը հզոր արագություն ունի. առաջին տարիքը մտավոր մի իսկական փոթորիկ է` տարածության, ժամանակի, ձայների ու գույների ճանաչման առումով: Աքլորը տրամաբանող է: Իսկ այս տարում ծնվածները թողիրենցմեջ երեխայական հատկանիշներ չփնտրեն, այլ` մտքի արագություն, զինվորականի տրամաբանություն, երգահանի լսողություն, նմանակելու կարողություններ:

Երկրորդ կյանք` Կապիկ (1-3 տարեկան)

Երկրորդ տարիքը սկսվում է 1 տարեկանից. ձևավորվում է հիշողությունը, թեկուզ` մանկական: Առաջանում է սեր ծնողների, շրջապատի ու սեփական անձի հանդեպ. շատ հստակ ու շոշափելի սեր: Ցանկանում է ձեռք տալ, բերանը տանել, կծել... ինչո՞վ փոքրիկ կապիկ չէ: Պետք չէ մոռանալ, որ համն ու հմայքը ձևավորվում են հենց այս տարիքում: Կապիկը ինտրավերտ է, այս տարիքում ավելորդ շփում հարկավոր չէ: Կապիկը կամային նշան է: Մի´ խանգարեք երեխայի կամարտահայտմանը:

Երրորդ կյանք` Այծ (3-7 տարեկան)

Երկուսուկես տարեկանից հետո երեխայի հետ տեղի են ունենում շրջապատի համար տհաճ փոփոխություններ: Անուշիկ բալիկը վերածվում է քմահաճ երեխայի: Մարդը ճանաչում է աշխարհաստեղծման ողջ ծավալը, որի առաջին մասը բնությունն է, երկրորդը` գոյություն ունեցող իրերի լեզվական համարժեքը: Նա սպունգի նման ներծծում է բառերը, արտահայտությունները, կերպարները, ֆիլմերն ու հեքիաթները. գլխավորը` նրան միայն «հաց ու ջրով» մի պահեք: Այս տարիքում կարևոր է դառնում ոգևորությունը: Մի չորացրեք նրա արցունքները, թող արտասվի. բարի կմեծանա: Բայց մի մոռացեք խղճալ նրան, նա իսկապես անպաշտպան է այս տարիքում:

Չորրորդ կյանք` Ձի (7-12 տարեկան)

Կամքն այս տարիքի բանալի-հասկացությունն է, ընդ որում` գիտակցական կամքն է` որպես նպատակի խորը իմացություն: Յոթամյա երեխան հանկարծ գիտակցում է, որ իր ճանաչողությունն ու կարողությունները լուրջ չեն: Նա չի կարողանում ոչինչ կարգին անել: Այժմ նա պետք է սովորի ամեն ինչ ինքնուրույն անել: Հնարավորություն տվեք նրան, մի´ խանգարեք կպչուն աջակցությամբ: Այս տարիքում և այս նշանի տակ ծնվածները ինքնակրթվող «մեքենաներ» են: Ձիու երկաթյա կամքն անհաղթելի է: Այս տարիքում երեխան նվիրված է ընտանիքին, նրա կուռքը ծնողներն են, բայց նա արդեն խուզարկում է հասարակությունը:

Հինգերորդ կյանք` Ցուլ (12-17 տարեկան)

Անցումը 12-ից 13 տարեկան տեղի է ունենում անդունդի վրայով: Կամուրջը (ընտանիքը և դպրոցը) ընդամենը քողարկում է այն: Գաղափարախոսական և հոգեբանական փոփոխությունից բացի, փոխվում է նաև տարիքային թաքնված ողջ պահունակը. մարդու կազմվածքն այժմ «առնետային» է, հուզականությունը` «վարազային», գործողությունները` «շնային»: Տարիքի առանձնահատկությունն այն է, որ նա դեռ ընտանիքինն է, բայց մտքերով` ամբողջությամբ հասարակությանը: Առայժմ հարկավոր է ազատություն տալ թերարժեքության բարդույթներին և դրանց հակառակ կողմին` ամեն ինչ չափազանցնելու մոլուցքին: Ամեն դեպքում կամազուրկ տարիք է, այսինքն` միշտ հնարավոր է ազդել դեռահասի վրա (չմոռանաք, որ աղջիկների դեպքում մի փոքր այլ է, և կամքը Ցուլի տարիքում երկաթյա է):

Վեցերորդ կյանք` Առնետ (17- 24 տարեկան)

Վերջապես սիրո տարիք է: Հաստատ սովորելու ժամանակը չէ: Սեռական կենսաբանությունն այլևս չի շրջափակվում գիտակցության կողմից և ինչպես գարնանային քամի` դուրս է պրծնում դեպի ուղեղ: Սիրուց երեսթեքել հնարավոր չէ, բացի այդ էլ անիմաստ է: Այդ իսկ պատճառով կարելի է միայն ապշել զինվորական հրամանատարների այն համառությունից, ովքեր այս տարիքի հենց պիկին փորձում են պատանիներին հեռու պահել մարդկության իգական հատվածից: Այդուհանդերձ, ուսուցումն ընթանում է ոչ թե համակարգված ու տեսական ուղով, այլ գործնականորեն, շոշափելիորեն: Սերն այս տարիքում համամարդկային է:

Յոթերորդ կյանք` Վարազ (24-31 տարեկան)

Անգործունակ տարիք է, որը նման է նախադպրոցականի անշարժությանը: Ընդ որում` մարդը 24 տարեկան է, հնարավոր է` ավարտել է բուհը: Տեսքը համակրելի է, լի` գիտելիքներով, զգլխիչ կրթվածություն, հետաքրքրությունների լայն շրջանակ, իսկ արդյունքը` քիչ: Վարազը «առագաստանավ» է. քամին որ կողմ փչի, այն կողմ էլ կլողա: Աշխատանք ունի` շատ լավ, չունի` էլի լավ: Ցանկացած աշխատանք ի զորու է կատարել, բայց ինքնուրույն գիտակցել առաքելությունը դեռևս տրված չէ: Նա, ով գնում է առավելագույն ծրագրով, պետք չէ վախենալ դրա թույլ իրացումից: Անձի հիմնական խնդիրը մշակութային հարստությունը յուրացնելն է:

Ութերորդ կյանք` Շուն (31-42 տարեկան)

Կատակներն ավարտվեցին: Ինչպես Ձիու տարիքը` անարգել աշխատանքի շրջանն է: Պարտադիր ամուսնություն (երբեմն` երկրորդ), երեխաների ծնունդ, նրանց դաստիարակություն, ամուր տնտեսության ստեղծում, միաժամանակ` կարիերա, սեփական գործի, տարածքի հիմնում… կբավականացնե՞ն արդյոք ուժերը: Եթե նախկինում կյանքի ընթացքը չի արագացվել, այլ ընթացել է տարիքին համապատասխան օրենքներով, ուրեմն` կբավականացնի: Այսինքն` մտածել հարկավոր էր այն ժամանակ, այժմ գործելու հերթն է, երբ մարդ առավել շատ ձգտում է «ինքնավարության», անհատականության:

Իններորդ կյանք` Օձ (42-55 տարեկան)

Ոմանց համար Օձի տարիքը հոգու վերամշակման կարևորագույն շրջան է, իսկ մյուսների համար` պարզապես ճգնաժամ... Աշխատանք, ընտանիք, երեխաներ, գործեր... մեկ էլ հանկարծ գիտակցում ես, որ ողջ այս ստրկությունը, խորհրդավորությունը, կապանքները, ամեն ինչ ավելորդ է, միայն դու ես, որ կաս, միայնակ: Այս ամենն ուղեկցվում է էներգիայի հանկարծակի անկումներով, մոտեցող ծերության, անխուսափելի մահվան մասին մտքերով... Օձը «փակ» նշան է, պարփակվում է ներսում, իսկ ներսում մերկ, անպաշտպան հոգին է: Հայտնվում են թերարժեքության բարդույթներ, Օձը ջանում է հաստատել իր կարևորությունը սեռական քաջագործություններով:

Տասներորդ կյանք` Վիշապ (55-70 տարեկան)

Ճգնաժամն անցավ, քավարանը, որ ստեղծել էր Օձը, անցյալում է: Այժմ մարդն անհատ է, նրան վերելք է տրված, իսկ դրա հետ նաև` երազկոտություն, բանաստեղծականություն, այլ աշխարհներ ճամփորդելու կարողություն: Արտաքինից սա շատ պատկառելի տարիք է, որը կարելի է անվանել «տնօրենի» տարիք: Այժմ կարելի է ղեկավարել, բարեգործություն անել: Բայց պետք չէ Վիշապի մեջ սուր միտք փնտրել: Այս տարիքի համար ասում են. «Ստեղծագործական ծաղկման շրջան»: Հենց Վիշապի տարիքում խորհրդավորությունը գտնում է իր հզոր մարմնավորումը: Վիշապը ներում է սիրով. չէ՞ որ Վիշապը սիրո աղբյուր է:

Տասնմեկերորդ կյանք` Կատու կամ Նապաստակ (70-85 տարեկան)

Խաղարկային տարիք է` նման Այծին և Վարազին: Կատուն 12 նշաններից ամենասպորտայինն է: Նրա ազարտը, պայքարի մեջ նրա կիրքն անսահման են: Կատվի տարիքին հասած մարդուն ի՞նչն է խանգարում մահանալ և ի՞նչն է օգնում վերապրել: Հոգին: Կատուն հուշագրող է. նա հիշում է ողջ կյանքը, բոլոր մարդկանց, խոսքերը, գործերը, իրադարձությունները: Կատուն բաց, շփվող նշան է: Այս տարիքում միայնությունը լավագույն ժամանցը չէ: Այս բաց նշանի համար պարզապես անհրաժեշտ է համընդհանուր ուշադրություն ու հարգանք: Նրանց համար լավ ունկնդիրներ կարող են լինել նույնիսկ թոռնիկները:

Տասներկուերորդ կյանք` Վագր (մահ)

Այժմ արդեն մահն անխուսափելի է: Շատ քչերին է հաջողվում Վագր դառնալ: Այն բարձրագույն կամքի նշանն է:

Ձին սովորում է` պատրաստվելով հասարակական կյանքին` առանց ծնողների օգնության: Շունը սովորում է գործել և մտածել առանց հասարակության օգնության` պատրաստվելով անհատական կյանքին: Իսկ ահա Վագրը սովորում է աշխատել առանց մարմնի, առանց ուղեղի օգնության: Վագրի տարիքում մարդն իր մեջ աշխատող հոգի է դաստիարակում:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead