Փարիզի եւ Լոնդոնի քաղաքագլուխները դատապարտել են բուրկինի կրելու արգելքները
SOCIETYՓարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ նրա հրավերով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Լոնդոնի քաղաքագլուխ Սադիկ Հանը քննադատել են այն արգելքները, որոնք Ֆրանսիայում սահմանվում են մուսուլմանական լողազգեստի՝ բուրկինիի կրելու դեմ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, նրանք հայտարարել են Փարիզում կազմակերպված մամուլի ասուլիսում:
Անն Իդալգոն այն, ինչ տեղի Է ունենում, համարել Է «իսկական քաղաքական հիստերա» որը «տարածվել Է նաեւ երկրի ԶԼՄ-ներում»:
«Վերցնել այդօրինակ թեմաներ եւ դրանք դարձնել Ֆրանսիայի ներքաղաքական կյանքի կարեւորագույն հարցերը՝ ԶԼՄ-ների իսկական հիստերիա Է, որին պետք Է վերջ դնել»,-մասնավորապես ասել Է Փարիզի քաղաքագլուխը:
«Կան շատ ավելի կարեւոր հարցեր, որոնք շտապ լուծում են պահանջում»,-հավելել Է Իդալգոն:
Իր կողմից Լոնդոնի քաղաքագլուխը նշել Է, որ «կանայք իրենք պետք Է որոշեն՝ ինչ հագնել, եւ ոչ ոք իրավունք չունի նրանց որեւԷ բան թելադրել այդ ոլորտում»:Սադիկ Հանը Ֆրանսիա այցի նախօրեին եւս համանման հայտարարություններ Է արել բրիտանական ԶԼՄ-ներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



