Ինչպես հասկանալ, որ մարդու մոտ սրտի կաթված է
LIFEՆյարդավիրաբուժները պնդում են, որ եթե նրանք կարողանան կաթվածից հետո երեք ժամվա ընթացքում վիրահատել հիվանդին, ապա հավանականություն կա, որ այդ անձը կարող է հեշտ վերականգնվել: Սակայն շատերիս համար դժվար է կռահել թե արդյոք մեր դիմացինի մոտ սրտի կաթված է , թե ոչ:
Ոիստի Past.am-ը Ձեզ է ներկայացնում մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ավելի շուտ նկատել կաթվածի դեպքը և արագ օգնության հասնել:
Կա չորս քայլ, որոնց հետևելով դուք կարող եք որոշել, թե մարդու մոտ սրտի կաթված է տեղի ունեցել, թե ոչ
-
Խնդրեք նրան ժպտալ (եթե այդ մարդու մոտ կաթված լինի, ուրեմն նա չի կարողանա ժպտալ)
-
Խնդրեք նրան մի պարզ նախադասություն ասել (օրինակ՝ խնդրեք նրան ասել «Այսօր եղանակը լավն է» նախադասությունը: Եթե նա չկարողանա ասել այդ նախադասությունը ուրեմն շատ հավանական է, որ նրա մոտ կաթված է տեղի ունեցել)
-
Խնդրեք նրան բարձրացնել երկու ձեռքերը (եթե նա կաթված է ունեցել, ուրեմն նա մասնակիորեն է կարողանալու բարձրացնել ձեռքերը )
-
Խնդրեք լեզուն դուրս հանել (եթե լեզուն «ծռված է» և մի կողմի վրա է ընկնում, ուրեմն դա կաթվածի նշան է)
Եթե անձի մոտ նկատվում է այս նշաններից գոնե մեկը, ուրեմն անհապաղ շտապ օգնություն կանչեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



