Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 63-ի. ANSA
INTERNATIONAL NEWSԻտալիայի կենտրոնական մասում անցած գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 63-ի:
Այդ մասին հայտնել Է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով աղետի շրջանից ստացած տեղեկությունները:
Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության նոր տվյալները դեռեւս հրապարակված չեն, ավելի վաղ հաղորդվել Էր տարերքի հարվածի 38 զոհերի մասին:
6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին):
Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Լացիո մայրաքաղաքային մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետր խորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել Է ժամը 04:34-ին Ումբրիայի մարզում: Երկրի մակերեւույթի տատանումներ Է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում:
Ավերածություններ են գրանցվել Իտալիայի Լացիոյի, Ումբրիայի եւ Մարկի մարզերում: Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն, Պեսկար դել Տրոնտոն, Ակումուլին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



