Չավուշօղլուն քրդերից պահանջել է հեռանալ Եփրատի արեւելյան ափը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Սիրիայի քրդերից պահանջել է լքել Եփրատի արեւմտյան ափը։
Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն «Եփրատի վահան» գործողության հետ կապված հայտարարել է, թե իրենց նպատակն է մաքրել Ջերաբլուսը «Իսլամական պետությունից», սակայն քրդական YPG-ն եւս պետք է լքի Եփրատի արեւմտյան ափը։ «Եթե քրդերը չհեռանան Եփրատի արեւելյան ափ, մենք անհրաժեշտ գործողությունների կդիմենք»,-ասել է Չավուշօղլուն։
Նշենք, որ օգոստոսի 24-ի վաղ առավոտյան թուրքական օդուժն ու հրետանին ծանր հրետակոծության են ենթարկել Թուրքիայի հետ սահմանակից Ջերաբլուսի շրջանը, որը գտնվում է «Իսլամական պետության» հսկողության տակ։
Նշվում է, որ թուրքական տանկերը եւս մտել են եւ շարժվում են Ջերաբլուսի ուղղությամբ։
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



