Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է օգնություն ցուցաբերել Իտալիային
INTERNATIONAL NEWSԵվրոպական հանձնաժողովը պատրաստ է տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար Իտալիայի կառավարությանը անհրաժեշտ օգնություն տրամադրել: «Ռիա Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսը: Վերջինիս խոսքով` իրենց համակարգը կապի մեջ է Իտալիայի ղեկավարության հետ և երկուստեք կարիքների գնահատում են իրականացնում՝ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:
«Դեռ իտալական կառավարությունը դիմել Կոպեռնիկոսի անվան արտակարգ իրավիճակների ծառայությանը՝ արբանյակների միջոցով ներկայացնելու վնասի ծավալները աղետի գոտում: Այն, իհարկե, կկատարվի»,- նշված է Բրյուսելում Ստիլիանիդիսի արած հայտարարության մեջ:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



