Արտակարգ դեպք Ապարանում. 57-ամյա կինը սխալմամբ ջրի փոխարեն էսենցիայի լուծույթ է խմել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 14։00-ի սահմաններում Ապարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հայտնել են, որ ժամը 13։30-ի սահմաններում կանչով հերթապահ խումբը մեկնել է Ապարան քաղաքի Գնթունիների փողոցի 5-րդ տուն, որտեղից «սուր թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել նույն տան բնակիչ, 57-ամյա Զարիկ Խաչատրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում Զ. Խաչատրյանը, ում տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, գիտակցության չգալով մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ թունավորման պատճառը եղել է այն, որ Զ. Խաչատրյանը տանը ջրի փոխարեն սառնարանում դրված էսենցիայի լուծույթն է խմել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



