Վարչապետը մետրոյով է երթեւեկել ու անակնկալի բերել ուղեւորներին.«Հրապարակ»
SOCIETY«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Ծաղկաձորում մեկնարկած «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատմել է, որ վերջերս Դավիթ Հարությունյանի հետ միասին «Բաղրամյան» կայարանից մետրոյով եկել են Հանրապետության հրապարակ, եւ իր գոհունակությունն է հայտնել մետրոպոլիտենի աշխատանքից` նշելով, որ վերջին տարիներին կատարված բարեփոխումները եղել են արդյունավետ՝ ավելի հարմարավետ դարձնելով տրանսպորտային այս միջոցը:
Սա անակնկալի է բերել հավաքվածներին, քանզի տեղյակ չեն եղել, որ վարչապետը մետրոյով էլ է երթեւեկում: Հիշեցնենք, որ վերջերս Սերժ Սարգսյանն էլ մետրոյով գնացել էր Սուքիասյանների «Ռոսիա Մոլի» բացմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



