Ողջ իրականությունը Գյումրու եղբայրական պանթեոնի աղմկահարույց պատմության մասին. BlogNews.am-ի հետաքննությունը
SOCIETYBlognews.am-ը գրում է.
Ապրիլյան պատերազմում զոհված Գյումրեցի հերոսներն են՝ Տիգրան Աբգարյանը, Հրաչ Գալստյանը, Գևորգ Վարդանյանը, Մերուժան Ստեփանյանը և Վիկտոր Յուզիխովիչը: Տղաների մարմինները հանգչում են Գյումրու «Շիրակ» գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմի հերոս նահատակների եղբայրական պանթեոնում: Իսկ ահա սա այն լուսանկարն է, որը շաբաթներ առաջ իսկական շոկ եղավ հայ հասարակության համար:

Պարզվեց, որ չորս ամսվա ընթացքում տղաների շիրիմների վրա չէին արվել անգամ տարրական շինարարական աշխատանքներ, իսկ անբարեկարգ տարածքն էլ որոշ տմարդների համար դարձել էր ավտոմեքենայի կայանատեղի: Հասարակության համար սառը ցնցուղ եղավ նաև պատմության շարունակութունը: Հայտնի դարձավ, որ տղաների գերեզմանների շինարարական աշխատանքները չեն կատարվում միայն նրա համար, որովհետև, ինչպես Գյումրու տարածքային զինկոմիսարը նշեց, « դա յուրահատուկ մոտեցում է պահանջում, չէ՞ որ պանթեոնը սովորական գերեզման չէ և այստեղ ամեն ինչ իր ձևաչափն ունի »: Հետո էլ պարզ դարձավ, որ կապալառու ընկերությունն է անբարեխիղճ մոտեցել հարցին, իսկ իր չորս ամսվա անգործությունն էլ արդարացրել է նրանով, որ ՊՆ-ն աշխատանքները սկսելու համար գումարը չի փոխանցում: Եվ ահա մոտ հինգ ամսվա սպասումներից հետո զոհված տղաների ծնողները սեփական գումարներով օրերս նախաձեռնեցին իրենց զավակների գերեզմանների բարեկարգման աշխատանքները, ինչը կրկին մեծ աղմուկի առիթ հանդիսացավ:
Շարունակությունը՝ այստեղ:



