ԶԼՄ-ները հայտնել են «Բոկո հարամի» պարագլուխ Աբուբաքար Շեկաուիի մահացու վիրավորվելու մասին
INTERNATIONAL NEWSՆիգերիայի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել «Բոկո հարամ» արմատական խմբավորման դիրքերին, ինչի հետեւանքով սպանվել են դաշտային մի քանի հրամանատարներ, իսկ խմբավորման պարագլուխ Աբուբաքար Շեկաուն մահացու վիրավորվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ի հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը:
«Բոկո հարամը» իսմլամիստական խմբավորում Է, որը գործում Է Նիգերիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում: Նրա զինյալները հարձակումներ են կատարում նաեւ Նիգերում, Կամերունում եւ Չադում:
«Բոկո հարամը» ձգտում Է իսլամական խալիֆաթ ստեղծել Նիգերիայի ամբողջ տարածքում եւ այստեղ հաստատել շարիաթի (իսլամական իրավունքի) նորմերը: Խմբավորումը դեմ Է արեւմտյան կրթությանը, ժողովրդավարությանը եւ իշխանությունների բաժանման սկզբունքին, ինչպես նաեւ արեւմտյան հագուստ կրելուն եւ իսլամական մշակույթին խորթ այլ տարրերի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



