Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման

SOCIETY

 Շիրակի մարզի առաջին  ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը, ներկայացնելով վճիռը, ապացուցված համարելով Պերմյակովին ներկայացված մեղադրանքները (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ« շահադիտական դրդումներով« զուգորդված՝ շորթմամբ« ավազակությամբ կամ բանդիտիզմով), ամբաստանյալին դատապարտեց ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015թ-ի հունվարի 13-ից:

Դատախազ Գևորգ Գևորգյանը, ներկայացնելով մեղադրանքը, պահանջել էր ցմահ ազատազրկման դատապարտել Պերմյակովին՝ համադրելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին« 5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ« շահադիտական դրդումներով« պատվերով« ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ« ավազակությամբ կամ բանդիտիզմով)« 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ« 4-րդ կետերով (ավազակային հարձակում« որը կատարվել է բնակարան« պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով« զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) նախատեսված պատժաչափերը:

Հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանն օգոստոսի 19-ի նիստում հրապարակել է պաշտպանական ճառը« որում նշել էր« որ իր պաշտպանյալը չի հերքել հանցագործություն կատարելու փաստը: Պաշտպանը որպես մեղմացուցիչ հանգամանք նշել էր Պերմյակովի 20 տարեկան լինելու« ժամկետային ծառայության մեջ գտնվելու« նախկինում դատապարտված չլինելու հանգամանքները« ինչպես նաև այն փաստը« որ չնայած Պերմյակովը չի տառապում հոգեկան որևէ հիվանդությամբ« սակայն ինֆանտիլ անձ է:

Պաշտպանյալի խոսքից հետո դատարանը վերջին խոսքի իրավունք տվեց ամբաստանյալին« սակայն վերջինս հրաժարվեց դրանից:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան« ժամը 06:00-ի սահմաններում« նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը« ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն« այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Վալերի Պերմյակովին  մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (երկու և ավելի անձանց սպանությունը) կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Հայկական կողմի գործի Պերմյակովի նկատմամբ քրեական գործեր է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին« 5-րդ« 8-րդ կետերով« ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ« 4-րդ կետերով և ՀՀ քր. օր-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով: Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված 1997 թվականի օգոստոսի 29-ի` Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի գտնվելու հետ կապված գործերով իրավազորության և փոխադարձ իրավական օգնության հարցերով համաձայնագրի 4-րդ հոդվածը սահմանում է« որ. «Ռուսաստանյան ռազմակայանի կազ մի մեջ մտնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործություններով  կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը« գործում են նրա իրավասու մարմինները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ« եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից»։ Սույն գործով ամբաստանյալը՝ ՌԴ քաղաքացի Վալերի Պավելի Պերմյակովը« ծառայել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի Õ �անկային գումարտակի 1-ին տանկային վաշտում՝ որպես ժամկետային զինծառայող« 12.08.2015թ. ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանի դատավճռով ՌԴ քր. օր-ի 338 հոդվածի 2-րդ մասով և ՌԴ քր. օր-ի 226 հոդվածի 3-րդ մասի «գ» կետով« ՌԴ քր. օր-ի 222 հոդվածի 1-ին մասով« ՌԴ քր. օր-ի 69 հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով և պատիժը կրում է դաշտային փոստ 04436 զորամասի կայազորային կալանատանը։

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան« ժամը 06:00-ի սահմաններում« նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը« ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն« այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին« և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League