Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Գեղարքունիքի մարզում հավաքվում է հացահատիկի ռեկորդային բերք

ECONOMICS

 Գեղարքունիքի մարզի երկրագործական տնտեսություններում օգոստոսի առաջին օրերից սկսվել եւ ընթանում է հացահատիկի բերքահավաքը: Հիմնականում այն շարունակվում է բարձր, առանձին տեղերում՝ ռեկորդային արդյունքներով:

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածքի տնտեսություններում այսօր դիտարկումներ անցկացրեց  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Աշխատանքային այցի  ընթացքում գյուղնախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նախարարի առաջին կանգառը Վարդենիսի ֆերմերային տնտեսության ղեկավար Էդուարդ Նալբանդյանի սերմնաբուծական տնտեսության պահեստավորման կետում էր, ուր արդեն պահեստավորվում է Ռուսաստանի Դաշնությունից ներկրված աշնանացան ցորենի 3 տեսակի բարձրորակ սերմացուներից ստացված բերքը:«Ցանել եմ 200 հեկտար աշնանացան ցորեն՝ «Կրասնոդար», «Յուկա» եւ «Գրոմ»  տեսակի: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 50-60 ցենտներ: Դա չափազանց բարձր արդյունք է: Բերքը պահեստավորում ենք՝ ավելի հարմար գներով վաճառելու ակնկալիքով: Միաժամանակ երկրագործական մյուս տնտեսություններին պատրաստ ենք ապահովել բարձրորակ աշնանացան ցորենի սերմնացուով»,-ներկայացրեց Էդուարդ Նալբանդյանը: 

Այնուհետ Սերգո Կարապետյանը ֆերմերային տնտեսությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելեց հացահատիկի եւ կարտոֆիլի ցանքատարածություններ, տեղում ծանոթացավ ինչպես հացահատիկի բերքահավաքի ընթացքին, այնպես էլ՝ կարտոֆիլի ցանքերից սպասվող բերքի մոտավոր արդյունքներին: Ինչպես գյուղնախարարին եւ Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց ֆերմերային տնտեսության ղեկավար Աշոտ Գրիգորյանը, նման բերքատվություն մարզի տնտեսությունները չեն ապահովել վերջին 30 տարիների ընթացքում:

«Այս տարի կատարել եմ 100 հեկտար ցանք: Նախորդ տարվա համեմատ 50 տոկոսով ավել է ապահովում հացահատիկի, 100 տոկոսով ավել՝ կարտոֆիլի բերքը: Աշնանացան ցորենի 1 հեկտարի միջին բերքատվությունը մեր տնտեսությունում կազմել է 60-70 ցենտներ, կարտոֆիլի 1 հեկտարից էլ ակնկալում ենք մինչեւ 450-500 ցենտներ բերք»-ներկայացրեց Աշոտ Գրիգորյանը:

Այցի ավարտին նախարար Սերգո կարապետյանը ներկայացրեց իր կանխատեսումները եւ տպավորությունները, Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական ոլորտում արձանագրված վերջին ձեռքբերումները:

«Օգոստոսի 22-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հացահատիկի բերքահավաքն արդեն ավարտվել է մոտ 65 տոկոսով եւ չափազանց բարձր ու գոհացուցիչ  արդյունքներով:Մեկ հեկտարի միջին բերքատվությունը մարզում 40 ցենտներից պակաս չի ստացվում, իսկ առանձին ֆերմերային տնտեսություններում եւ ցանքաշրջանառություն կիրառած հողերում մեկ հեկտարից ստացվում է մինչեւ 70-80 ցենտներ բերք:Չափազանց առատ է նաեւ անասնակերը, որի բերքահավաքը եւս ընթացքի մեջ է՝ ապահովելով բարձր ցուցանիշներ: Նախորդ տարվա համեմատ Գեղարքունիքում 3,6 տոկոսով ավելացել է խոշոր, 4,2 տոկոսով՝ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը: Անասնագլխաքանակի աճն ավելի շատ պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» ներդրմամբ, ինչի արդյունքում ջրարբիացվել են տասնյակ հազարավոր հեկտար արոտավայրեր, գյուղատնտեսական նորաստեղծ կոոպերատիվները ապահովվել են գյուղատնտեսական նորագույն տեխնիկաներով: Մինչեւ 2020 թվականը նույն ծրագրում կընդգրկվեն Գեղարքունիքի մարզի նոր համայնքներ: Կշարունակվեն պետական աջակցության զանազան ծրագրերը»,-հավաստեց նախարա ր Սերգո Կարապետյանը:

Խոսրով Խլղաթյան

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference