Yerevan, 15.March.2026,
00
:
00
BREAKING


Գործընկերները հիշում են պայքարից երբեք չհրաժարվող իրենց լավ ընկերոջը` կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանին

SOCIETY

Լավ ընկեր, հետաքրքիր զրուցակից, տաղանդավոր եւ հումորով անձնավորություն: Հենց այսպես են գործընկերները հիշում տաղանդավոր կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանին, ով կյանքից հեռացավ երիտասարդ տարիքում` ծանր հիվանդության դեմ երկար պայքար մղելուց հետո:

«Արարատ» հեռուստաընկերության օպերատոր Արթուր Հունանյանը դեռ վաղ ժամանակներից է ճանաչել Վարդանին: Նրա խոսքով` Վարդան Զիլֆուղարյանը պայքարող անձնավորություն էր, մինչեւ  վերջին վայրկյանն էլ պայքարում էր ապրելու համար:

«Բավականին երիտասարդ էր, երբ ծանոթացանք, ու չնայած այդ երիտասարդ տարիքին` շատ կազմակերպված տղա էր: Նա լավ ընկեր էր, ուներ յուրահատուկ խոսելաոճ, շատ հումորով էր եւ հրաշալի մասնագետ: Մոսկվա տեղափոխվելուց հետո հանդիպում էինք հիմնականում գործուղումների ժամանակ, նստում, զրուցում, պատմություններ պատմում: Միասին եղել ենք շատ երկրներում: Հարսանիքից առաջ էլ եկավ, ասաց, որ ուզում է` լինեմ իր հարսանիքի թամադան: Շատ օրիգինալ եւ ուրախ հարսանիք էր: Վերջին անգամ նրան հանդիպեցի Երեւանում, երբ եկել էր փաստաթղթերով զբաղվելու, որպեսզի մեկներ Միացյալ Ն ահանգներ: Հետագայում նույնիսկ իմացա, որ բուժումը լավ ընթացք է ստացել, սակայն չհաղթահարեց: Շատ հանկարծակի եւ շատ ցավալի լուր էր: Ցավում եւ ափսոսում եմ իր մարդ տեսակի կորստի համար».- նշեց գործընկերը:

Հայկական երկրորդ հեռուստաընկերության լրագրող Հրածին Սաֆարյանն էլ պատմում է, որ գործընկերներով միշտ էին ուրախանում Վարդանի հաջողություններով:

«2000-ական թվականներից  ենք սկսել միասին աշխատել «Լրաբեր»-ում:  Շատ պահանջկոտ էր, ուզում էր, որ կադրերին միշտ հետեւողական լինենք, միշտ համագործակցում էր լրագրողի հետ: Բացի դրանից միասին  արտերկրում պետական միջոցառումներ լուսաբանելու շատ առիթներ ենք ունեցել: Մոսկվա տեղափոխվելուց հետո գալիս էր մեզ մոտ, տպավորված պատմում էր կինոաշխարհի մասին, մենք էլ ուրախանում էինք, ռեպորտաժներ պատրաստում մեր գործընկերոջ մասին:  Շատ լավ հիշողություններ են մնացել իրենից: Վարդանը լուրջ ֆիլմեր էր նկարահանում Մոսկվայում, մենք էլ կատակով ասում էինք, որ բոլոր ռուսական ֆիլմերը մինչեւ վերջ նայում ենք, որ տիտրերում Վարդանի անունն էլ կարդանք:  Խոստացել էինք, որ հենց ապաքինվի, գա Հայաստան, մի ռեպորտաժ էլ ենք պատրաստելու իր մասին, սակայն հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց: Մենք մինչեւ վերջ էլ հույս ունեինք, որ  լավ կլինի»,- վերհիշեց լրագրողը:

Վարդան Զիլֆուղարյանը հեռանկարային հայ կինոօպերատոր է, ով աշխատանքային գործունեության վերջին տասը տարիների ընթացքում լուրջ փորձ ու գիտելիքներ է ձեռք բերել Հայաստանում և Ռուսաստանում: 2014 թվականին հերթական նկարահանուման ժամանակ Վարդանի ինքնազգացողությունը վատանում է: Կինոօպերատորը մոտ մեկ ամիս հետազոտություններ է անցնում հիվանդանոցում` արդյունքում ստանալով արյան սուր լեյկոզ ախտորոշումը: Զիլֆուղարյանին ռուս բժիշկները հայտնում են, որ  ապրելու երկար ժամանակ չի մնացել: Այնուամենայնիվ, նա թևաթափ չի լինում և որոշում է շարունակել բուժումը Գերմանիայում, որտեղ մասնագետները տալիս են առավել ստույգ ախտորոշում՝ սուր մելոբլաստիկ լեյկոզ: Գերմանիայում մեկուկես ամիս ստացած քիմիոթերապիան այդքան էլ արդյունավետ չի լինում, սակայն պայքարից չհրաժարվող օպերատորին ճակատագիրը նվեր է մատուցում:. Գերմանիայում ծնվում է նրա դուստրը՝ Մարիաննան: Ավելի ուշ պարզվում է, որ Վարդանի քույրը՝ Աննան կարող է եղբոր համար դառնալ ոսկրածուծի դոնոր և փրկել նրան: Նա եղբոր բուժման համար կազմակերպում է դրամահավաք: Այնուհետև, ԱՄՆ-ի Ազգային առողջության ինստիտուտը Վարդանին ներգրավում է լեյկեմիայի կա զդուրման նոր դեղամիջոցների փորձարկման ծրագրում: Ոսկրածուծի փոխպատվաստման մոտ կես միլիոն դոլար արժողությամբ վիրահատությունը արվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Զիլֆուղարյանը համառորեն  շարունակում էր պայքարը` բոլորին կոչ անելով երբեք չհանձնվել և միշտ հույսը սրտում շարունակել պայքարը` հանուն սիրելիների:

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation