Comedy Club-ից Դեմիս Կարիբիդիսը եւ Անդրեյ Սկորոխոդը՝ Կասկադում
PHOTOComedy Club-ի տղաները շարունակում են բացահայտել Հայաստանի ու նրա մայրաքաղաք Երեւանի գողտրիկ անկյունները։
Երեկ տղաները հասել են Հայաստան ու հասցրել են մի քանի լուսանկարներ հրապարակել Վրաստան-Հայաստան անցակետից, ինչպես նաեւ կանգ են առել Դիլիջանում ու Սեւանում։

Իսկ ահա այսօր տղաներից Դեմիս Կարիբիդիսը եւ Անդրեյ Սկորոխոդը դուրս են եկել պտտվելու Կասկադում։

Բելառուսից Սկորոխոդը նախ լուսանկարել է Արարատը, իսկ հետո սելֆի արել Կասկադի ֆոնին։

Իսկ հույն Կարիբիդիսը կարճ հոլովակ է հրապարակել instagram-ում՝ նվիրելով այն նրանց, ովքեր հեռու են Երեւանից, բայց շատ կարոտում են այն։
«Այն հայերը, որոնք հեռու են նրանից, միշտ կարոտում են նրան։ Այս հոլովակը ձեզ համար է։ Երեւան 2016»,- գրել է Դեմիսը։
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



