Տանն իսկական համավոր հարս էի, դրսում՝ առնակավոր երևույթ. Թինա Քեյ
LIFELife.panorama.am-ը գրում է․
Առանց դիմակի խորագրի ներքովLife.panorama.am-ը ներկայացնում է բլից-հարցազրույցներ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Մեր այսօրվա զրուցակիցն է կրկեսի արտիստուհի, պարուհի Թինա Քեյը:
Մանկությանս ամենավառհիշողությունները...
Մանկությանս ամենավառ հիշողություններում շատ պատմություններ ունեմ: Հիշում եմ Սևանի ճամբարը, որտեղ ինձ տարան, քանի որ հազի հետ կապված խնդիրներ ունեի: Հիշողություններումս շատ տպավորիչ է առաջին բեմելս, երբ երեք տարեկանում ինձ ու քրոջս տարան «Երազ» պարի անսամբլում պարելու: Այստեղ ես ամենափոքր մասնակիցն է ու մի անգամ բոլոր պարուհիները ինձ այնքան էին շպարել, որ երբ ղեկավարը կանչեց բեմ, ինձ տեսնելով մի իսկական պատերազմ սարքեց, լավ հիշում եմ, թե ինչպես էր բղավում ու ասում, թե էս ով է էս երեխուն էսպես շպարել: Հիշողություններումս շատ վառ է նաև իմ՝ «Պիոների» կարգավիճը, սակայն «Հոկտեմբերիկ» չհասցրի դառնալ:
Եկա, որովհետև...
Եկա, որովհետւ ընտանիքումս ամենաչսպասվածն էի ու երևի այդպես էլ պետք է լիներ: Եկա, որպեսզի դառնայի Թինա Քեյ ու պիտանի լինեի իմ ժողովրդին:
Ճակատագրական կետ...
Ճակատագրական էր, երբ 90-ականներին թողեցի պարարվեստն ու երգարվեստը և ընտրեցի կրկեսային արվեստը, բայց երևի նույն ճակատագրի բերումով այսօր կրկին երգարվեստն ու պարարվեստը ներխուժեցին իմ կյանք:
Հիշում եմ ու տխրում...
Հիշում եմ ամենահարազատ մարդկանց կորուստն ու սարսափելի տխրում: Ես շատ շուտ կորցրեցի պապիկս, մորաքրոջս, ինչպես նաև շատ երիտասարդ տարիքում հեռացած մորաքրոջս տղաներին:
Հիշում եմ ու ժպտում...
Խայտառակ չար եմ եղել, սարսափելի երևույթ՝ տանը իսկական համավոր հարս էի, դրսում՝ առնակավոր երևույթ: Հիմա, երբ հիշում եմ, թե ինչքան չարաճճի եմ եղել, ժպտում եմ:
Ափսոսում եմ...
Ափսոսում եմ, որ կյանքը ու հատկապես երիտասարդությունը շատ կարճ է: Թեպետ էն մարդկանցից չեմ, որ հետ են նայում, զզվում եմ, երբ ափսոսնք ենք ապրում, կարծում եմ, եթե մի բան չես արել, ուրեմն այդպես է պետք եղել ու մի գուցե դա դեռ առջևում է:
Վստահ եմ...
Վստահ եմ առաջին հերթին իմ ու իմ կամքի ուժի վրա, ինչպես նաև վստահում եմ ինձ շրջապատող մարդկանց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



