Yerevan, 09.May.2026,
00
:
00
BREAKING


Սիրային սանձարձակություններ, սկանդալներ, կողոպուտներ. Ռիո 2016-ի ոչ մարզական նվաճումները

SPORT

Blognews.am-ը գրում է.

Ռիոյի խաղերը դեռ մեկնարկից առաջ էին հռչակվել ամենասկանդալայինը պատմության մեջ: Եվ իսկապես, իրական բրազիլական կրքերը բորբոքվել էին ոչ միայն մրցահարթակներում, այլ նաև իրական կյանքում: Առաջին սկանդալները, որ հեղեղեցին համաշխարհային լրահոսը, դա Բրազիլիայում տիրող ու սերիալներից արդեն մեզ ծանոթ փողոցային կողոպուտների մասին էին: Չերնոգորիայի հավաքականի վրա, օրինակ, տեղի ավազակները իսկական հարձակում էին կատարել, թալանել ու առևանգել  էին պատվիրակության անդամներից մեկի մեքենան, իսկ հետո էլ բրոնզե մեդալակիր Դիրկ վան Տիխելտին էին ծեծել ու կողոպտել ծովափին, որտեղ նա իր նվաճումն էր տոնում: Երկրպագուներն էլ նրան սատարելու փոխարեն ծաղրում էին, թե իբր ձյուդոյի բրոնզե մեդալակիրը անգամ կողոպտիչի հախից չկարողացավ գալ:  Այնուհետև համացանցում հայտնվեց ամերիկացի լողորդների հարբած ծեծկռտուքի տեսանյութը, որտեղ մարզիկները ավտոլցակայանում ոտքով ջարդում են դուռը, ծեծում սպասարկող անձնակազմին և միայն անվտանգության աշխատակցի ատրճանակն է նրանց ստիպում կանգ առնել:Օլիմպիական այս խաղերի կարգախոսը միանշանակ կարելի է ձևակերպել այսպես. ՛՛սեքս, խմիչք, ռոկենռոլ՛՛: Հոլանդացի մարմնամարզիկ Վան Գիլդերին հանեցին մրցումներից հարբեցողության համար, իսկ ահա սինխրոն լողի բրազիլական հավաքականի ներկայացուցիչ Ինգրիդ Օլիվեյրան մեկ այլ հավաքականի երիտասարդներից մեկի հետ սիրային երեկո անցկացնելու համար փորձում էր սենյակից որոշ ժամանակով հեռացնել իր զուգընկերուհուն, որի հետ առավոտյան պիտի ելույթ ունենար: Սակայն աղջիկներին չի հաջողվում պայմանավորվել: Տեղի է ունենում ծեծ ու մեծ սկանդալ, իսկ աղջիկները մրցումներում գրավում են վերջին տեղն ու վերջակետ դնում իրենց երկար տարիների ընկերությանը: 

Առհասարակ` այս խաղերի ընթացքում ակնհայտ էր անգամ կազմակերպիչների ամենաթողությունը նման իրավիճակների հանդեպ: Դա է ապացուցում այն փաստը, որ խաղերից առաջ կազմակերպիչները 450 000 անվճար պահպանակներ են բաժանել Օլիմպիադայի մեջ ներգրավված մարզիկներին, պատվիրակություններին ու կամավորներին: Սա երեք անգամ ավելին է, քան Լոնդոնի Օլիմպիադայի ժամանակ: Սիրային սանձարձակություններն են ապացուցում նաև միասեռական ամուսնությունների առաջարկությունները, որոնք իրենց տեսակով ակցիա ու քարոզ էին խաղերին հետևողների  համար: ԼԳԲՏ համայնքի անդամ, բրիտանացի մարզիկ Թոմ Բոսվորտը բոլորի աչքի առաջ մատանի նվիրեց իր բոյֆրենդին, իսկ դրանից առաջ բրազիլուհի ռեգբիստ Իսադորա Սերուլլոն ընդունեց իր ընկերուհու ամուսնության առաջարկը՝ նշանավորելով այն երկար համբույրով:Օլիմպիական խաղերի ճաշացանկը ևս չէր գոհացրել մարզիկներին և նրանք հրաժարվում էին իրենց հասանելիք ուտելիքից: Քաղաքային իշխանությունները որոշեցին այդ սնունդը նվիրաբերել Ռիոյի անտուններին, իսկ աշխարհն էլ ևս մեկ անգամ տեսավ, թե որքան շերտազատված ու ծայրահեղ անհավասար է հասարակությունը Բրազիլիայում, երկիր, որտեղ ապրում են միայն թշվառներ ու մեծահարուստներ, իսկ միջին խավը գրեթե բացակայում է՝ ճիշտ այնպես, ինչպես մեր տեսած բրազիլական սերիալներում:

 Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another