Պակիստանի բանակը հարձակում է սկսել «Թալիբան»-ի դեմ
INTERNATIONAL NEWSՊակիստանի զինված ուժերը Աֆղանստանի սահմանից ոչ հեռու գործողություն են սկսել «Թալիբան» շարժման զինյալների դեմ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Հարձակմանն օդից աջակցում են պակիստանյան ռազմաօդային ուժերը: Հիմնական մարտերը ծավալվել են Ռաջղալի հարթավայրում, որը գտնվում Է Հայբերի նահանգի այսպես կոչված Ցեղերի գոտում: Սկզբում զինվորականները հայտնել Էին 15 սպանված զինյալների մասին, ավելի ուշ այդ թիվը հասել Է 31-ի: Ինչպես նշում Է Reuters-ը, այդ տեղեկությունների ստուգությունը ճշտելը հնարավոր չԷ. գործողությունների անցկացման գոտի մուտքն արգելափակված Է:
Ներկայիս հարձակումը, ինչպես հավաստիացնում են Իսլամաբադում, կավարտվի պակիստանյան «Թալիբան»-ի վերջնական ջախջախմամբ: Զինվորականների տվյալներով՝ «Զարբ Է Ազբ», «Հայբեր-1» եւ «Հայբեր-2» նախորդ գործողությունների արդյունքում, ոչնչացվել են մինչեւ 2,7 հազար զինյալներ:
Պակիստանյան «Թալիբան»-ն ահաբեկչական կազմակերպություն Է, որը հիմնվել Է 2007 թվականին: Նրա ամենահայտնի գործողությունը դարձել Է 2014 թվականի դեկտեմբերին Փեշավարում ռազմական դպրոցի վրա կատարված հարձակումը, երբ զոհվեց 145 մարդ, հիմնականում՝ երեխաներ:



