Երեք խորհուրդ աշխարհի ամենաերջանիկ մարդուց
LIFEՄեթյու Ռիքարդը Ֆրանսիայում ծնված բուդդիստ է, թարգմանիչ, լուսանկարիչ և գրքերի և հոդվածների հեղինակ: Նրան հաճախ անվանում են «աշխարհի ամենաերջանիկ մարդը»:
Այսօր մենք ձեզ հետ կկիսվենք երեք խորհուրդներով, որոնք աշխարհի ամենաերջանիկ մարդը համարում է երջանկության բանալին:
-
Մի մտածիր միայն քո մասին
Եթե ձեր մտքերը պտտվում են միայն ձեր շուրջ և դուք մտածում եք, որ ամենալավն եք, ուրեմն վաղ թե ուշ դուք հոգնելու եք: Դուք սկսելու եք ընկալել ձեր շրջապատը որպես պոտենցիալ սպառնալիք ձեր անձին: Դուք պետք է փորձեք ավելի բարյացակամ և ընկերասեր լինել, սակայն միաժամանակ չպետք է թույլ տաք այլ մարդկանց օգտագործել ձեզ:
-
Մարզեք ձեր միտքը
Ինչպես մարաթոնի վազորդը պետք է երկար տարածություն վազի, այնպես էլ ձեր միտքը կարիք ունի լուրջ մարզման, որպեսզի ավելի երջանիկ լինի: Ռիքարդն ասում է, որ երջանկությունը բաղկացած է երեք գլխավոր կետերից՝ ուշադրություն, էմոցիոնալ հավասարակշռություն և բարություն: Այս երեք կետերն ընդունեք որպես առաջադրանքներ, որոնք դուք պետք է սովորեք:
-
Ամեն օր գոնե 15 րոպե մի լավ բանի մասին մտածեք
Կենտրոնացեք հաճելի բաների վրա և փորձեք չշեղել ձեր միտքն այդ ուղուց: Այս խորհրդին հետևելով՝ երկու շաբաթ անց դուք արդեն կնկատեք արդյունքերը: Ձեր զգացումներն ավելի դրական կլինեն, և ձեր աշխարհընկալումը կփոխվի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



