Կարճ շորտով Քիմ Քարդաշյանը ցուցադրել է ոտքերը Բեւերլի Հիլսում
LIFEԴե ինչ, ավարտվեց Քիմ Քարդաշյանի լողափնյա հանգիստը Մեքսիկայում, բայց 35-ամյա գեղեցկուհին չի պատրաստվում քողարկել իր 30կգ նիհարած մարմինը տաբատների տակ։

Մեքսիկական Պունտա Միտա լողափին երեխաների՝ 3-ամյա Նորթի եւ 8 ամսական Սեյթնի հետ իր հանգիստը վայելելուց հետո, հայտնի հեռուստաաստղը Բեւերլի Հիլսում ներկա է եղել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար բարեգործական միջոցառմանը։

Քիմը ներկայացել է կարճ շորտով եւ լայն բլուզով՝ ցուցադրելով իր մարզված ոտքերը։


35-ամյա հայուհու դիմահարդարումը ապահովել է մեկ այլ հայուհի՝ ամերիկահայ ոճաբան-դիմահարդար Հրուշ Աճեմյանը։

Հիշեցնենք, որ 35-ամյա գեղեցկուհին շքեղ՝ մեքսիկական շնչով ճաշկերույթ էր կազմակերպել իր դիմահարդար Հրուշ Աճեմյանի ծննդյան առթիվ: Ավելին, Քիմը հատուկ Հրուշի համար թվերք էր ցուցադրել:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ DRX17online



