Թրամփը կրկնակի ավելացրել է նախընտրական արշավի ծախսերը
INTERNATIONAL NEWSՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի թիմն հուլիսին կրկնակի ավելացրել Է նախընտրական արշավի անցկացման ծախսերը: Բայց դա միեւնույն Է Էապես քիչ Է, քան ծախսում Է Թրամփի գլխավոր ընդդիմախոսը՝ Հիլարի Քլինթոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Անցած ամսին Թրամփի շտաբը ծախսել Է 18,5 միլիոն դոլար, իսկ Քլինթոնի թիմը՝ 38 միլիոն դոլար:
Նշվում Է, որ Թրամփն ավելի քան 420 հազար դոլար Է ծախսել ֆիրմային կեպիների պատրաստման համար:
Պաշտոնական տվյալներով՝ Թրամփի նախընտրական արշավը եղել Է ամենախնայողականը վերջին տարիների ընթացքում: Արշավի վերջին երկու ամսում մյուսներից ավելի շատ ծախսել Է ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման 2012 թվականին երկրորդ ժամկետով ընտրվելու ժամանակ (58,1 միլիոն դոլար հունիսին եւ 58,9 միլիոն դոլար հուլիսին):
Սպասվում Է, որ օգոստոսը Թրամփի համար կդառնա ամենածախսատար ամիսը: Միայն վերջին շաբավա ընթացքում 5 միլիոն դոլար Է ծախսվել հեռուստատեսության գովազդի վրա:
Քլինթոնի շտաբն սկսել Է հեռուստատեսությունում գովազդ օգտագործել երկու ամիս առաջ եւ դրա վրա արդեն ավելի քան 60 միլիոն դոլար Է ծախսել: Քլինթոնի թիմի հաստիքներում կա 700 մարդ, ինչը գրեթե տասնապատիկ ավելի Է, քան Թրամփի պաշտոնական ցուցակում:



