Ֆրանսիական օդուժը Ռաքայում հարված է հասցրել իսլամիստների դիրքերին
INTERNATIONAL NEWSՖրանսիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները օգոստոսի 21-ին ավիահարված են հասցրել Սիրիայի Ռաքա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նույն օրվա երեկոյան հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարությունում:
«Ֆրանսիական օդուժի գրոհի արդյունքում հարված է հասցվել Ռաքայում ԻՊ-ի ծանր սպառազինության պահեստին ու սպասարկման կենտրոնին»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են նախարարությունում, Ֆրանսիայի օդուժի այս մարտական թռիչքին մասնակցել են չորս Rafale կործանիչ, Mirage 2000 չորս ինքնաթիռ եւ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Atlantique 2 պարեկային ինքնաթիռը, որը նաեւ կարող է կրել լազերային ուղղորդմամբ ռումբեր: «SCALP տասնյակ թեւավոր հրթիռներ խոցել ու ոչնչացրել են տարածքի հենց կենտրոնում գտնվող հանգույցը, որը վերահսկվում է ահաբեկչական խմբավորման կողմից»,- ճշտել են նախարարությունում:
Ռաքային՝ Սիրիայում ԻՊ-ի գլխավոր պատվարին, ֆրանսիական օդուժի հարվածը հասցվել է «հաջակցություն Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակայքում իրաքյան ու քրդական ուժերի ցամաքային գործողությունների՝ միջազգային կոալիցիայի շրջանակներում ֆրանսիական ինքնաթիռների մեկշաբաթյա ինտենսիվ հարվածներից հետո»: «Այդ հարվածները ոչնչացրել են բազմաթիվ արգելադետքեր, զինապահեստներ, պայթուցիկ նյութերի պատրաստման վայրեր ու ծանր սպառազինություն: Դրանք ավանդ են դարձել Իրաքում Մոսուլի եւ Սիրիայում Ռաքայի վերադարձման համար ճակատամարտերի նախապատրաստման աշխտանքում»,- հավելել են ռազմական գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP



