ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան սկսել են Ulji Freedom Guardian լայնածավալ զինավարժությունները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան օգոստոսի 22-ին սկսել են Ulji Freedom Guardian խոշորամասշտաբ զինավարժությունները, որոնց ընթացքում մշակվում են ԿԺԴՀ-ի միջուկային եւ հրթիռային օբյեկտներին հարվածներ հասցնելու գործողությունները Կորեական թերակղզում «արտակարգ իրադրության» ստեղծվելու դեպքում, տեղեկացնում Է «Արմեն պրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ լրատվական գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցում են 25 հազար ամերիկացի եւ 50 հազար հարավկորեացի զինծառայողներ: Զինավարժանքներում ներգրավված են նաեւ Ավստրալիայի, Կանադայի, Կոլումբիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ֆիլիպինների, Մեծ Բրիտանիայի եւ Նոր Զելանդիայի զինվորականներ: Ulji Freedom Guardian զորավարժանքները, որոնք այս տարի տեղի են ունենում օգոստոսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը, արդեն հարուցել են ԿԺԴՀ-ի հակազդեցությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել Է, Կորեական ժողովրդական բանակի գլխավոր շտաբի ներկայացուցիչը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության կապուղիներով հայտարարել Է, որ հյուսիսկորեացի զինվորականները պատրաստ են կանխիչ միջուկային հարված հասցնել Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինված ուժերին, եթե ԿԺԴՀ-ի տարածքի, նրա ջրային եւ օդային տարածության դեմ ոտնձգության «նվազագույն իսկ նշաններ» նկատվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



