Ադրբեջանում պայքար են հայտարարել Գյուլենի կողմնակիցների դեմ
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում կհայտնաբերվեն Ֆեթուլահ Գյուլենի շարժման բոլոր կողմնակիցները, հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:
Նրա խոսքով Գյուլենի գործով Թուրքիայից բացի նաեւ Ադրբեջանում է հետաքննություն իրականացվում: Մամեդովը հավելել է, որ Գյուլենի կազմակերպությունը կապեր ունի նաեւ երկրի որոշ ընդդիմադիր կառույցների հետ, հայտնում է Trend–ը
Գլխավոր դատախազությունը Ադրբեջանում Գյուլենի կողմնակիցների ապօրինի գործողությունները կանխելու նպատակով հարուցել է քրեական գործ, հայտնում է «Ազերի Փրես» գործակալությունը: Այդ գործով հարցաքննվում է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահի օգնական Ֆաիգ Ամիրովը:
Մինչ այդ՝ բջջային կապ տրամադրող ընկերությունների դիմումների հիման վրա ձերբակալվել էին Ադրբեջանի չորս քաղաքացիներ: Քննության տվյալներով, ձերբակալվածներից երեքը, որոնք հեռահաղորդակցության ընկերությունների աշխատակիցներ էին, ապօրինի ճանապարհով չորրորդին էին փոխանցել գաղտնի տվյաներ բաժանորդների մասին, այդ թվում նրանց հեռախոսազանգերի ցանկը, գտնվելու վայրն ու տեղաշարժման երթուղիները: Խուզարկման ժամանակ նրանցից մեկի մոտ գտել են արգելված նյութեր՝ նաեւ Գյուլենի շարժման մասին:
Թուրքիայում Գյուլենին մեղադրում են հուլիսի 16-ի գիշերը հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
Գյուլենը, որը 1999 –ից սկսած ապրում է ԱՄՆ-ում, կտրականապես հերքում է այդ մեղադրանքները:



