Բագրևանդ թաղամասում 31-ամյա կին վարորդը Toyota-ով բախվել է Opel-ին. կա վիրավոր. ֆոտոռեպորտաժ
SOCIETYShamshyan.com-ը գրում է․
Այսօր` օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:30-ի սահմաններում Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Շիրվանզադե փողոցի բնակիչ, 31-ամյա Նոնա Թարվերդյանի վարած Toyota մակնիշի 34 FA 450 համարանիշի և Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի բնակիչ, 33-ամյա Սեյրան Ջալարյանի վարած Opel մակնիշի 90 CC 901 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, 26-ամյա Գոռ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդ Ն. Թարվերդյանը, ով խաչմերուկում ձախ մտնելիս՝ չի զիջել գլխավոր ճանապարհով անցնող Opel-ի վարորդին, իսկ հետո ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի պատճառով տեղի է ունեցել վթարը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի



