Ֆրանսիայում հիվանդանոցում ծեծկռտուք է տեղի ունեցել հրազենի կիրառությամբ
SOCIETYԵրկու մարդ վիրավորվել է ծեծկռտուքի ընթացքում, որը տեղի է ունեցել Ֆրեժյուս քաղաքի հիվանդանոցում (Վարի դեպարտամենտ, երկրի հարավ-արեւելք): Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Դրագինյան քաղաքի պրեֆեկտուրային:
Դատախազության հայտարարության համաձայն, երկու տուժածն էլ նույն ընտանիքի անդամներ են:
Var-Matin թերթի տվյալներով, հիվանդանոցի ընդունարանում հակամարտություն է ծագել երկու մարդու միջեւ, որն այնուհետեւ վերաճել է մի քանի մարդու միջեւ ծեծկռտուքի, որի ընթացքում հրազեն է օգտագործվել:
Դեպքի վայր եկած ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



