Լոս Անջելեսում գիշերային ակումբում հրաձգության հետևանքով սպանվել է 2 մարդ, ևս 2-ը վիրավոր են
SOCIETYԼոս Անջելեսի արվարձանում գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 տղամարդ սպանվել է, ևս 2-ը վիրավորվել են, հայտնում է Los Angeles Times-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Xposed Gentlemen's Club հաստատությունում: Ենթադրվում է, որ 2 մահացածները նրանք են, ովքեր սկսել են հրաձգությունը, իսկ երկու վիրավորները` հաստատության անվտանգության աշխատակիցները: Կրակոցները հնչել են, երբ ակումբում եղել է 15 մարդ: Դեպքի վայրում զենք է հայտնաբերվել:
Հանցագործության դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննիչները: Աղբյուրը նշում է, որ նախկինում բողոքներ են ներկայացվել ակումբի նկատմամբ, որտեղ կանացի մերկապար են ցուցադրում, վաճառում են նաև թմրանյութեր և զբաղվում են մարմնավաճառությամբ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



