Օդը թարմացնող բնական միջոցներ
LIFEՀաճախ մենք կյանքի արագ ռիթմի մեջ կլանված չենք նկատում, որ մեր շուրջը օդը մաքուր չէ և այն հաճախ թարմացվելու կարիք ունի: Ուստի այսօր ձեզ կներկայացնենք օդը թարմացնող մի քանի բնական միջոցներ, որոնք կօգեն ձեզ ձեր սիրելի բույրը տարածել ձեր բնակարանով:
-
Խնձոր, դարչին, անիսոն և մեխակ

Այս թարմ և գայթակղիչ հոտը իդեալական միջավայր կստեղծի ձեր ամառային երեկոների համար: Ուղղակի բարակ կտրատեք խնձորը, դրեք ապակյա տարայի մեջ և ջուր ավելացրեք: Ավելացրեք դարչինի մի քանի փայտիկներ, մի քիչ մեխակ և անիսոնի մի քանի կտորներ:
-
Կիտրոն, լայմ, խնկունի, և վանիլ

Խնկունին և վանիլը անշուշտ շատ թարմեցնող և կազդուրող հոտ կտարածեն: Կտրեք կիտրոնը և լայմը, դրեք տարայի մեջ, ապա ջուր ավելացրեք: Ընդհամենը մի քանի կաթիլ վանիլ ավելացրեք և 3-4 ոստ խնկունի:
-
Կիտրոն, ուրց, դաղձ, և վանիլ

Ուրցի յուրահատուկ հոտը հրաշալի կերպով միաձուլվում է կիտրոնի և դաղձի հոտերի հետ: Կտրեք կիտրոնը մի քանի մասի, դրեք տարայի մեջ, մի փոքր ջուր ավելացրեք: Ավելացրեք դաղձի և ուրցի մի քանի փոքրիկ կտորներ: Ապա մի քանի կաթիլ վանիլի էքստրակտ:
-
Նարինջ, կոճապղպեղ և նուշ

Խառնեք նուշի քաղցր և կծու հոտերը նարնջի հետ և դուք հրաշալի խառնուրդ կստանաք: Բաժանեք նարինջը մի քանի մասի, դրեք տարայի մեջ, ապա ջուր ավելացրեք: Ավելացրեք կիտրոնի մի քանի կտոր, որպեսզի այն ավելի թարմ հոտ ունենա: Կարող եք նաև մի քիչ թարմ կոճապղպեղ ավելացնել(կրկին կտրատված): Ապա ավելացրեք մի քանի կաթիլ նուշի բնահյութ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



