Կիեւում պայթյուն է որոտացել «Ռուսաստանի Սբերբանկի» բաժանմունքում
SOCIETYԿիեւի Հաղթանակի պողոտայում պայթյուն Է որոտացել «Ռուսաստանի Սբերբանկի» բաժանմունքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին հաղորդել է հանրապետության ՆԳ նախարարությունը
«Այսօր գիշերվա ժամը երեքին պայթյուն Է որոտացել Հաղթանակի պողոտայում, ինչի հետեւանքով վնասվել են բանկի բաժանմունքի մուտքի դռները, շենքի առաջին, երկրորդ եւ երրորդ հարկերի պատուհանները: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ներկայում կատարվում Է հետաքննություն, պարզվում են պայթուցիկ սարքի պարամետրերը եւ գրա գործողության մեխանիզմը: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, քրեական գործ Է հարուցվել «ահաբեկչական գործողություն» հոդվածով:
1
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
2
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...



